Քննարկում:Հրազդանի Մեծ կամուրջ

Latest comment: 12 տարի առաջ by Areguni

Կամուրջը կոչվում է Հրազդանի մեծ կամուրջ, այլ ոչ թե Կիևյան,սակայն ավելի շատ ժողովրդի մեջ տարածված է Կիևյան անվամբ(փողոցի անունով)։ Ավելի ճիշտ կլինի էջն անվանել Հրազդանի մեծ կամուրջ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Areguni (քննարկում|ներդրումներ) 23:45, 25 Մայիսի 2011 մասնակիցը։

Կարո՞ղ եք վկայակոչել աղբյուրներ, որտեղ այն կոչվում է «Հրազադանի մեծ կամուրջ»։--vacio 23:42, 25 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել
Ոչ չեմ կարող, որովհետև չեմ հիշում մի կոնկրետ ձեռնարկ, որտեղ նշված է այդ մասին և բացի այդ Երևանում չեմ ապրում: Սակայն ես վստահ եմ,որովհետև ինքս կամրջաշինարար եմ, և պաշտոնական փաստաթղթերում այն նշվում է որպես «Հրազդանի մեծ կամուրջ», քանզի այն ոչ մի կապ չունի Կիև քաղաքի հետ, որ պաշտոնապես կրեր այդ անունը: Կարելի է այդ մասին իմանալ Երևանի տեղեկատվական գրքերից կամ քաղաքապետարանի այլ նյութերից:Areguni 15:14, 4 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Այս կամուրջը Հրազդանի Մեծ կամուրջ է կոչվում Դպրոցական Մեծ Հանրագիտարանում, այս պաշտոնական որոշման մեջ, իսկ այս հուշարձանների պաշտոնական ցուցակում օգտագործվել է Կամուրջ Հրազդան (Հրազդանի Մեծ կամուրջ) (Կիևյան կամուրջ) անվանումները: Քանի որ պաշտոնական փաստաթղթերի մեծ մասը Հրազդանի Մեծ կամուրջ են օգտագործում, կարծում եմ տրամաբանական է հոդվածն այդպես անվանել, «Կամուրջ Հրազդան» և «Կիևյան կամուրջ» էջերից թողնելով վերահղում: Շնորհակալություն, Areguni, այդ մասին տեղեկացնելու համար: Chaojoker 17:45, 4 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Քեզ էլ շնորհակալություն հղումներ տրամադրելու համար Chaojoker,տեսնում եմ պարսկերեն գիտես, եթե կարելի է ինձ տուր քո Է-փոստի հասցեն թեմայից դուրս մի քանի հարցեր ունեմ պարսկերենի վերաբերյալ--Areguni 19:31, 4 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Օգտվելով այս էջից կարող եք էլ-նամակ ուղարկել ինձ. ուրախ կլինեմ եթե կարողանամ օգնել: Բարի Վիքի-խմբագրումներ, Chaojoker 19:46, 4 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Chaojoker: Նաև առաջարկում եմ փոխել «ուղանցույցներ» կատեգորիան որպես ուղեանց: Մասնագիտական գրականության մեջ հանդիպում է ուղեանց(путепровод) տարբերակը, իսկ որպես ուղանցույց չի թարգմանվում:--Areguni 20:28, 4 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Ուղանցույց եզրը վերցրել եմ ՀՍՀ-ից, որը իր հերթին օգտվել է այս՝ Վ. Փինաջյան, Ա. Ավետիսյան, Կամրջաշինության զարգացումը Սովետական Հայաստանում գրքից։ Եթե երկու տարբերակներն էլ օգտագործվում են, ապա կարող ենք վերնագրի հղում տալ։ Ինչ վերաբերվում է կատեգորիային, կօգտագործենք առավել օգտագործվող և ճիշտ տարբերակը։--Bekoքննարկում 05:01, 5 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Մհեր բանն այն է, որ ես չնայելով այս էջը (Ուղանցույց), կարծեցի թե դա հենց իմ պատկերացրած ուղեանց(путепровод) տերմինն է, սակայն եթե ուղանցույցը հենց վիադուկն է, ուրեմն ես սխալվում եմ , որովհետև ծանոթ չէի վիադուկի հայերեն տերմինի հետ: Այսպիսով ուղեանց և ուղանցույց բառերը տարբեր նշանակություն ունեն:Areguni 08:43, 5 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Return to "Հրազդանի Մեծ կամուրջ" page.