Քննարկում:Հայ ազգային կոնգրես

Latest comment: 12 օր առաջ by Gardmanahay in topic ՀԱԿ-Իմ քայլ

ՀԱԿ-ը այլևս գոյություն չունի՞: Այդպես է նշված հոդվածում:--Գարդմանահայ (քննարկում) 10:41, 15 Փետրվարի 2017 (UTC)

Փաստորեն գոյույթուն ունի, խառը բաներ են «անհասկանալի»:--Գարդմանահայ (քննարկում) 11:13, 15 Փետրվարի 2017 (UTC)

Երկու անունով տարբեր կառուցներ են /պարզաբանում/

խմբագրել

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը հետագայում վերամիավորվեց որպես կուսակցության, այսինքն պետք է այս հոդվածի փոխարեն լինեն երկու հոդվածներ մեկը Հայ ազգային կոնգրես դաշինք, մյուսը Հայ ազգային կոնգրես կուսակցություն: Այստեղ եղած նյութերը որոնք ցավոք ջնջվել են վերաբերել են Հայ ազգային կոնգրես դաշինքին: Հավանաբար պետք է այլ կիրառումների մասին առանձին էջ ստեղծել որտեղից հղում տայլ այս երկու կառույցների հոդվածներին: Շնարհակալություն 80.214.24.123 01:22, 24 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

ՀԱԿ-Իմ քայլ

խմբագրել

Քանի որ խմբագիրներից մեկը ցանկանում է հոդվածից ջնջել այն հատվածը, որ 2018 թվականին Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը սատարել/աջակցել է Իմ քայլը դաշինքին, ուստի ներկայացնում եմ այս աղբյուրը, որտեղից 2 մեջբերում անեմ․ «Ինչո՞ւ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին» հարցին ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Չենք մասնակցում եւ աջակցություն ենք հայտնել «Քաղաքացիական պայմանագրին»։ Շատ պարզ է մեր դիրքորոշումը» (Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ ընտրություններում եղել է Իմ Քայլ դաշինքի առանցքային քաղաքական ուժը)։ «ՀԱԿ Վանաձորի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը հիշեցրեց, որ իրենք պաշտոնապես հայտարարություն են արել, որ աջակցում են «ՔՊ»-ին եւ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեն, որ իշխանական դաշինքը հաջողության հասնի»։ Այս 2 մեջբերումը բավարար է, որպեսզի տվյալ աղբյուրը տեղ գտնի հոդվածում։ Գարդմանահայ (քննարկում) 16:08, 14 Հունիսի 2024 (UTC)Պատասխանել

Return to "Հայ ազգային կոնգրես" page.