Քննարկում:Հայկ նահապետ

Latest comment: 7 տարի առաջ by Սուրեն Ասմարյան

Հայկը սերում է Նոյի կրտսեր որդի Հաբեթից՝ «կրտսեր» բառը փոփոխվել է իմ կողմից, այսինքը նախկին տեքստի «Նոյի ավագ որդի Հաբեթից», «ավագ» պետք է համարել վրիպակ...ստուգելու համար տես նաև՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%A2%D5%A5%D5%A9--Ս.Ասմարյան (քննարկում) 07:59, 8 Նոյեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Սահմանում խմբագրել

Առաջարկում եմ փոխել Հայկի «սահմանումը»։ Կարծում եմ, հարկավոր է հիմնավոր կերպով բացատրել, որ Հայկը առասպելական կերպար է, մինչդեռ ներկա տարբերակում Հայկը ներկայացվում է որպես հայոց թագավոր(?), միաժամանակ ասվում է, որ նրա մասին գրված է Աստվածաշնչում եւ "Հայոց պատմություն"-ում։ ԻՄՀԿ, պետք է նշել, որ Հայկ Նահապետը Խորենացու "Հայոց պատմության" միջոցով մեզ հասած "Հայկ եւ Բել" ավանդազրույցի հերոսն է, որը, ըստ այդ առասպելի հայոց անվանադիր նախնին է։ Հայկ եւ Բել հոդվածում սա ավելի հանգամանալից է ներկայացված։ Շնորհակալություն--Arthur mirzoyan (քննարկում) 10:15, 6 Հունվարի 2015 (UTC)

Արթուր, հնագույն գրեթե բոլոր առասպելները հիմնված են իրական պատմության վրա: --Գարդմանահայ (քննարկում) 10:27, 6 Հունվարի 2015 (UTC)
Անկախ ամեն ինչից, լավ կլինի հեղինակավոր աղբյուրներ ներկայացնես, Արթուր ջան։ Վիքիպեդիայում չենք կարող զետեղել օրիգինալ հետազոտության հիման վրա ներկայացված հետևություններ։ --Ջէօ (서울) 10:58, 6 Հունվարի 2015 (UTC)
Վստահելի աղբյուրների վերաբերյալ քաղաքականությունը առհասարակ բոլորիս պետք է վերաբերի։ Եթե կասկածում ես հոդվածի այս կամ այն նախադասության ճշմարտացի լինելու մեջ (իհարկե ոչ ակնհայտ ճշմարտությունների, օրինակ՝ մածունի սպիտակ լինելը և այլն), կարող եք նախադասության համար աղբյուր պահանջել։ --Ջէօ (서울) 11:10, 6 Հունվարի 2015 (UTC)
Հայկի՝ առասպելական կերպար լինելու մասին խոսվում է Հայկական Հանրագիտարանում(http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1363), ինչպես նաեւ Հայկական համառոտ հանրագիտարանում, որից էլ վերցված է Վիքիպեդիայի Հայկ եւ Բել հոդվածը։
Ջէօ, այո՛, կասկածում եմ։ Կասկածելի պիտա՞կ դնեմ, թե՞ փաստ։--Arthur mirzoyan (քննարկում) 11:39, 6 Հունվարի 2015 (UTC)
Որևէ պիտակ դնլուց առաջ անպայման հիմնավորեք հստակ ձևով, հակառակ դեպքում ես ինքս կհեռացնեմ այդ պիտակը: Ձեր ներկայացրած հղման մեջ խոսվում է Հայկ և Բել առասպելի մասին, այլ ոչ թե Հայկի ընդհանրական կերպարի:--Գարդմանահայ (քննարկում) 11:47, 6 Հունվարի 2015 (UTC)
Գարդմանահայ ջան, ցանկացած մասնակից իրավունք ունի աղբյուր պահանջել այն նախադասության համար, որոնց վերաբերյալ կասկածներ ունի։ Նույնիսկ իրավունք ունի մեջբերում պահանջել։ Ի դեպ, հոդվածում Հայկի իրական կերպար լինելու վերաբերյալ աղբյուր չկա։ --Ջէօ (서울) 12:09, 6 Հունվարի 2015 (UTC)
Ջէօ ջան, ուզում ես Հայերեն Վիքիպեդիայի հոդվածները լցվեն «փաստ» կաղապարո՞վ: Թող պահանջի, բայց հիմնավորի էլ, թե ինչն է կասկածելի: Ես ընդամենը դա եմ ասում:--Գարդմանահայ (քննարկում) 12:16, 6 Հունվարի 2015 (UTC)
Պահանջում եմ :D Ես կասկածում եմ Հայկ նահապետի՝ պատմական կերպար լինելու մեջ, քանի որ կարծում եմ, որ դա հակագիտական է։ Բազմաթիվ ազգերի ծագման ուսումնասիրությունները ինչպես նաեւ տրամաբանության պարզ կիրառումը ցույց են տալիս որ մեկ մարդը, որքան էլ չցանկանա, չի կարող մի ամբողջ ազգի հիմք դնել։ Բացի այդ, հայերի ինքնանվանման վերաբերյալ գոյություն ունի մեկ ընդհանրական տեսակետ, այն է՝ հայ բառը կապված է խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ։ Եւ եթե նույնիսկ այսքանը չբավարարեց, Հայկի՝ պատմական կերպար լինելը բացարձակ եւ ակնհայտ ճշմարտություն չէ, ինչպես մածունի սպիտակ լինելը, եւ ես՝ տգետս, խնդրում եմ հիմնավորել եւ հեղինակավոր աղբյուրներով հաստատել գրվածը, եւ, եթե դժվար չէ մեջբերումներ անել։ Հարգանքով՝ --Arthur mirzoyan (քննարկում) 18:19, 6 Հունվարի 2015 (UTC)
Արթուր, մի հարց տամ թեմայից դուրս: Ըստ Ձեզ Վանի թագավորությունը հայկակա՞ն պետություն էր, թե՞ ոչ հայկական:--Գարդմանահայ (քննարկում) 19:43, 6 Հունվարի 2015 (UTC)
Գարդմանահայ, հարցը, իրոք, թեմայից դուրս էր (հույս ունեմ՝ չեք կապի թեմայի հետ)։ Թեեւ վերջնականորեն ապացուցված չէ, սակայն ելնելով տրամաբանությունից, ենթադրում եմ, որ այն օտարազգի դինաստիայի կողմից ղեկավարվող, սակայն հայերով բնակեցված պետություն էր, այսինքն՝ հայկական (ինչպես, օրինակ, արիացիների կողմից ղեկավարվող հնդկական պետությունները)։ Էդպես եմ մտածում, քանի որ ուրարտերենը, որը Բիայնիլիի պետական լեզուն էր, հնդեւրոպական չէ, ուստի հայերի հետ կապ չի կարող ունենալ, սակայն նույն թագավորության կործանումից հարյուրամյակ չանցած՝ հայերի մասին հիշատակություններ են հանդիպում տարբեր օտար աղբյուրներում՝ որպես նույն տարածքի բնկիների, հետեւաբար, հայերը եղել են Բիայնիլիի հիմնական բնակչությունը, սակայն մեզ հայտնի դինաստիայի արքաները հայ չէին։ --Arthur mirzoyan (քննարկում) 09:02, 7 Հունվարի 2015 (UTC)
Շնորհակալություն պատասխանի համար: Չեմ ուզում զրույցը երկարացնել, բայց երբ ասում են, որ Վանի թագավորության արքաները հայեր չէին, ապա պետք է ներկայացնել այն աղբյուրները, որոնց հիման վրա կատարվել է նման եզրակացություն: Ինչևէ:--Գարդմանահայ (քննարկում) 12:17, 8 Հունվարի 2015 (UTC)

Սովետական տարիներին Հայ ժողովրդի պատմության վաղնջական շրջանի, այն էլ Հայկ նահապետի մասին< իր բոլոր թերություններով, և ժամանակի կնիքը կրելով,աշխատություն-հոդված է գրել պատմաբան Բ. Առաքելյանը, ամենաարժեքավոր աշատություն է. ահա այն
Բ.Առաքելյան (1941) Հայկ-Օրիոն. հրատարակվել է ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալ. Տեղեկագիր, № 8 . pp. 29-36. տես՝ http://baas.asj-oa.am/138/1/1941-8(29).pdf: Որքան ցանկացա «խմբագրելով» առնվազը աշխատության վերնագիրը մտցնել հիմնական հոդվածի գրականության ցանկ՝ բովանդակության հետ չկարողացա տեղադրել: Եթե ադմիններին հետաքրքրեց, խնդրեմ տեղադրեք ինքներդ:--Ս.Ասմարյան (քննարկում) 16:42, 4 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Հավելումը՝ ըստ Խորենացու արվել է իմ կողմից՝ --Ս.Ասմարյան (քննարկում) 14:27, 14 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Return to "Հայկ նահապետ" page.