Քննարկում:Հայերեն տառատեսակներ

Latest comment: 14 տարի առաջ by Xelgen

Հայկական տառատեսակների ցուցակը ինչ՞ովա կասկածելի։ Անգլերեն վիքիպեդիայում կան բազմաթիվ նմանատիպ ցուցակներ, օրինակ http://en.wikipedia.org/wiki/Samples_of_Serif_typefaces -Սահակ 05:22, 1 Ապրիլի 2009 (UTC)Պատասխանել

Ողջույն Սահակ ջան, ես անգլերեն Վիքիփեդիայի ցուցակները նայեցի, և դու շատ ճիշտ ես, իրավունք է տրվում ցուցակներն այնտեղ էլ, ուրեմն կվերցնեմ կասկածելին: Իհարկե այնտեղ էլ նրանք հոդվածների շարքում չեն դասվում, այլ ցուցակների շարքում, որոնց միակ պահանջմունքն այն է, որ շատ վիքի հղումներ ունենան բացատրություններով. այս պատճառով էլ կարծում եմ ավելի լավ կլինի ցանկի մեջի արտաքին հղումները վերածել վիքի հղումների, և ստեղծել նոր հոդվածներ նրանց բացատրություններով: Chaojoker 06:31, 1 Ապրիլի 2009 (UTC)Պատասխանել
Ողջույն, ես էի պիտակել այս էջը որպես կասկածելի ժամանակին, բացատրեմ թե ինչու։ Քո բերված անլգրեն ցանկի օրինակում, ցանկում հղումներ են տառատեսակների մասին հոդվածների վրա, իսկ մեր մոտ, բեռման կայքերի վրա, ինչը մի քիչ դաունլոադ պոռտալի էջի տպավորություն էր թողնում։ Այժմ ավելացնում եմ «վիքիֆայ» պիտակը, կարծում եմ հետագայում կարելի է այս էջում ավելացնել ներքին հղումներ տառատեսակներին (այո, ես օպտիմիստ եմ) թարմացնել և ավելացնել այլ տառատեսակներ։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 00:55, 24 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Անվանումը՝ Հայկական -> Հայերեն խմբագրել

Հոդվածի անվանում արդյոք չպե՞տք է լինի «Հայերենի տառատեսակներ», քանի որ «հայկական» ածականը արտահայտում է հայ ծագում կամ պատկանելիություն (հայկական խոհանոց, հայկական քիթ), սակայն, երբ խոսքը վերաբերվում է լեզվային առանձնահատկությանը, օգտագործվում է «հայերեն(ի)» ածականը (հայերեն գիրք, հայերենի դասընթաց)։ ― Teak 00:22, 18 Հունիսի 2009 (UTC)Պատասխանել

Հա, ճիշտ ես; անունը փոխեցի։ -Սահակ
Return to "Հայերեն տառատեսակներ" page.