Քննարկում:Կրթությունն Իսպանիայում
Latest comment: 1 տարի առաջ by 23artashes in topic ,,Կրթությունը Իսպանիայում,, վերնագիրը սխալ չէ
,,Կրթությունը Իսպանիայում,, վերնագիրը սխալ չէ խմբագրել
Հիշեցնեմ, որ լեզվի պետական կոմիտեի հորդորակում նշված է. ,,Ճիշտ չէ կարծել, որ եթե բառն սկսվում է ձայնավորով, ապա նրան նախորդող բառը պետք է պարտադիր «ն» հոդ ստանա,,։ Դա կարող է վերաբերել հատկապես վերնագրերին, որտեղ նման դեպքերում միմյանց հաջորդող բառերը սովորաբար միաձույլ չեն էլ արտասանվում: Այնպես որ՝ ,,Կրթությունը Իսպանիայում,, վերնագիրը ,,ուղղելու,, կարիք, կարծում եմ՝ չկար:@ Slava Sahakyan70 (քննարկում) 05:01, 8 Նոյեմբերի 2022 (UTC)
- Հարգելի Slava Sahakyan70, գիտեմ, որ սխալ չէ, պարզապես ՀՎ-ում նմանատիպ գրեթե բոլոր վերնագրերը, ինչպես նաև կատեգորիաները «ն»-ով են։ Նպատակը միօրինականացնելն էր։ Ավելի հեշտ էր այս մեկը վերանվանելը, քան մնացած հարյուրավոր հոդվածներն ու կատեգորիաները։ Եթե բոլորը «ն»-ով են, մեկը չի կարող տարբերվել մյուսներից։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 05:13, 8 Նոյեմբերի 2022 (UTC)