Քննարկում:Խաչենի իշխանական տուն

Latest comment: 13 տարի առաջ by Taron Saharyan in topic Դոփյաններ

Կա՞ն արդյոք կենսագրական տվյալներ Գրիգոր Մեծի մասին: Նա Սահակ Սեւադայի ժառանգո՞րդն է: – Այս անստորագիր գրառման հեղինակն է 195.250.85.79 (քննարկում|ներդրումներ) 13:45, 10 Փետրվարի 2009 մասնակիցը։

Սահակ Սևադան և իր որդին Գրիգորը կուրացվել են Աշոտ երկաթի կողմից՝ ապստամբության և խռովության մեղադրանքներով։ Նրանց զավակները շարունակել են իշխել Արցախում։--Vacio 12:22, 11 Փետրվարի 2009 (UTC)

Վախթանգ Սակառ խմբագրել

Հասկանալի է, որ իշխանությունը փոխանցվել է ժառանգաբար, սակայն դժվար է գտնել Վախթանգ Սակառի ու առաջին Առանշահիկների միջեւ կապը: Ու՞մ որդին է եղել Վախթանգ Սակառը եւ ինչպե՞ս է ժառանգել գահերեցությունը :--195.250.85.81 17:38, 13 Փետրվարի 2009 (UTC)

Խաչենի իշխանների տվյալ ցուցակը վերցված է Բագրատ Ուլուբաբյանի «Խաչենի իշխանությունը» աշխատությունից։ Վերջինս էլ Վախտանգ Սակառ Գրիգորի որդին է համար «Գաղտնիք Ղարաբաղի» պատմագրության հիման վրա։ Ինչ վերաբերում է Առանշահիկներին, նրանց մասին քիչ բան է հայտնի։ Հայ պատմաբանների տեսակետն է, որ Առանշահիկները եղել են Արցախ և Ուտիք նահանգի բնիկ տերերը։ Արևմտյան հայտնի պատմաբաններ Սիրիլ Թումանովի և Ռոբերտ Հյուսենի այլ տեսակետ ունեն, այն է՝ Առանշահիները սկզբնապես եղել են Աղվանքի դինաստիան մ.թ.ա. 1-ին դարում և հետգայում են միայն հայտնվել Արցախ-Ուտիքում։ Սակայն վերջիններս նույնպես եկել են այն եզրակացության, որ Խաչենի իշխանները և նրանց հաջորդած Ղարաբաղի մելիքները սերված են Սահլ Սմբատյանից և նրա զավակ Ատրներսեհից։--Vacio 13:22, 14 Փետրվարի 2009 (UTC)

Այսինքն Վախթանգ Սակառը XI դարում ապրած Գրիգոր իշխանի որդին է, եւ նրանի՞ց են անջատվել Խաչենի իշխանության երեք ճյուղերը: Այլ կերպ ասած Ծարի Հասան Ա, Ներքին Խաչենի Գրիգոր Ա եւ Հաթերքի Հասան Կրոնավորյալը նրա զավակնե՞րն են: Ինչպե՞ս կարող է նա ունենալ երկու Հասան անունով զավակ))--195.250.85.110 16:24, 17 Փետրվարի 2009 (UTC)

Դոփյաններ խմբագրել

Ուլուբաբյանի մոտ գրված է (Արցախի պատմությունը սկզբից մինչեւ մեր օրերը, էջ 121), որ Վահրամը եղել է Հասան Գ-ի զավակը, ապա ինչպե՞ս է այս ցուցակում վերջինս Հասան Գ-ից առաջ: Ահա մեջբերումը.

Նահատակներն արդեն տուն-տեղ են ունեցել, քանի որ զավակներ են մնացել Շանշեից, Ջհանշեից ու Աղբուղային: Վերոհիշյալ հիշատակարանի ստեղծման ժամանակ` 1411-ին Ծարի իշխաններ էին Հասան Գ-ի կենդանի մնացած զավակներ` Վահրամը, Շանշեի որդի Սեյտին, Աղբուղայի որդի Տուրսունը, Վահրամի ավագ որդի Գրիգորը

Այստեղից հետեւում նաեւ, որ եղել է համիշխանություն այլ ոչ թե մեկ իշխան:--Taron Saharyan 15:47, 19 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Return to "Խաչենի իշխանական տուն" page.