Փոփոխություններ հոդվածի բովանդակությունում խմբագրել

Հարգելի Սահակ, խնդրում եմ հայտնել այն պատճառը, թե ինչո՞ւ եք Լիդիան Ինթերնեյշնլ հոդվածի բովանդակությունից հեռացրել «համարվող» բառը:--Գարդմանահայ (քննարկում) 19:29, 17 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Գարդմանահայ, օրինակ ՀԲԸՄ֊ի վիքիպեդիայի հոդվածում գրված է․ «1906 թ. հիմնադրված հայկական բարեգործական կազմակերպություն»։ Չեմ տեսնում այստեղ «համարվող» բառը, և չեմ տեսնում այդ բառի կարիքը նաև այլ հոդվածներում։ -Սահակ (քննարկում) 03:30, 18 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն պատասխանի համար: Հարգելի Սահակ, ես կասկածի տակ չեմ դնում ՀԲԸՄ-ի բարեգործական կազմակերպություն լինելը: Ասեմ ավելին, նույնիսկ եթե հոդվածի քննարկվող հատվածում լինի «համարվող» բառը, ապա այդ հանգամանքը չի նշանակում, որ ես կամ հոդվածը ՀԲԸՄ-ն համարում ենք ոչ բարեգործական կառույց: Այդ բառը պետք է լինի, քանի որ և՛ ՀԲԸՄ-ն, և՛ IDeA հիմնադրամը բացի բարեգործական բնույթի միջոցառումներից, իրականացնում են նաև այլ գործարքներ, բայց միևնույն է այսպես ասած այդ կառույցները ընդունված է համարել բարեգործական: Հետևաբար պետք է վերականգնել հետևյալը՝ «...ինչպես նաև բարեգործական համարվող մի շարք հայկական կազմակերպություններ...»: --Գարդմանահայ (քննարկում) 13:17, 18 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Գարդմանահայ, եթե համարում ենք որ այդ ընկերությունները Լիդիանի ներդրումը արել են ոչ որպես բարեգործություն, ապա ընդանրապես իմաստ չկա իրենց բարեգործական լինելու փաստը նշել հոդվածում։ Կարող ենք ուղղակի գրել «․․․ ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպություններ և ընկերություններ ․․․»։ Իրականում հայ ներդրողների մեծ մասը այդ ներդրումը արել են Հայաստանում ժամանակակից ստանդարտներին համապատսխան հանքարդույնաբերություն հաստատելու համար, որը կարելի է համարել բարեգործության տեսակ։ Մի խոսքով ես կարծում եմ որ այդ կազմակերպությունները պետք է լինեն կամ «բարեգործական կազմակերպություններ» կամ ուղղակի «կազմակերպություններ»։ Ես երկու տարբերակին էլ դեմ չեմ։ Բայց դեմ եմ «բարեգործական համարվող» արտահայտությանը քանի որ այն բացասական երանգ ունի։ --Սահակ (քննարկում) 00:34, 19 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Ես բացասական երանգ հաղորդելու համար չէի գրել այդ բառը: Հարգելի Սահակ, այսինքն համարենք համաձայնեցվա՞ծ հետևյալ տարբերակը՝ «...ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպություններ...»:--Գարդմանահայ (քննարկում) 10:37, 19 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Գարդմանահայ, այո «...ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպություններ...» տարբերակը կարող ենք համարել համաձայնեցված։ -Սահակ (քննարկում) 03:33, 20 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Return to "Լիդիան Ինթերնեյշնլ" page.