Կենսագրական խնդիրներ խմբագրել

Լինելով ընտանիքի միակ երեխան, նրան մեծացրել է մայրը։ Հետևություն, որ հայրը մասնակցություն չի ունեցել։ Սակայն հետագայում գրում եք մեջբերելով Թու Չեյնսի խոսքերը․ «ես նրան պատմում էի բաներ, որոնք որևէ մեկին չէի պատմի»։ Գուցեև բաժանված են եղել, պարզապես ինֆորմացիայի պակաս կամ սխալ կա, քանի որ հայրն անմասնակից չի եղել երեխայի դաստիարակությանը։ Իսկ ինչ վերաբերվում է լինելով, թե եղել է երեխան, նա վաղուց երեխա չէ, պարտադիր չի մահացած լինի և եթե միակ երեխան է, դա բավարար պայման չէ, որ միայն մայրը մեծացրած լինի։ Հարգանքներով՝ --Ապատ63 (քննարկում) 20:46, 7 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Եվրոֆան ջան, տես ինչ հարց կա: Ես քննարկումը տեափոխել եմ օրվա հոդվածի էջից, քանի որ իմաստ չուներ այնտեղ քննարկելը:--Հայկ (արաբագետ) 20:52, 7 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ապատ63, այնպես եք գրել «դա բավարար պայման չէ», կարծես թե ես ինձանից եմ հորինել դրանք։ Այն փաստը, որ իրեն մեծացրել է մայրը, նա այս հարցազրույցում նշել է այդ մասին։ Իսկ հոր հետ մտերմության մասին մեջբերումը արել եմ, որովհետև նա դա ասել է հոր մահվանից հետո։ --Եվրոֆան (Քննարկում) 21:14, 7 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ես տրամաբանություն չեմ տեսնում այդ երկուսի մեջ։ Հայտնել եմ իմ նկատառումներն այդ մասին։ Համենայն դեպս հակասություն կա, հո չեք ժխտում։ Այդ իսկ պատճառով կոնկրետ մեջբերումներն առանձնացրել եմ։ Հայրը մահացել է, երբ նա 35 տարեկան է եղել։ Գուցե իրոք մայրն է մեծացրել և ավելի հասուն տարիքում է կիսվել հոր հետ։ Այս տրամաբանությամբ ինֆորմացիայի պակաս կա, եթե կարող եք ավելացնել, այդ բացը կվերանա։--Ապատ63 (քննարկում) 21:24, 7 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Գուցե այդ երկու նախադասությունը իրոք հակասում են իրար, սակայն գրում ենք այն ինչ ասում են վստահելի աղբյուրները։ Եթե այս անձը հարցազրույցում շեշտել է, որ իրեն մեծացրել է մայրը, ուրեմն այդպես էլ գրում ենք, որովհետև կարևոր դետալ է տվյալ բաժնի համար։ Կոնկրետ «The Urban Daily»-ն տված հարցազրույցում սա է ասել․ «Այն փաստը, որ մայրս է ինձ մեծացրել միշտ անհանգստացրել է իմ հորը»։ Սա արդեն բավարար է, որ նշենք միայն մոր անունը։ Իսկ հոր հետ կապված մեջբերումը կարող է հենց այդպես էլ մնալ։ --Եվրոֆան (Քննարկում) 21:37, 7 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Եվրոֆան, ես նկատել եմ այն՝ ինչ գրել եմ։ Բոլորովին նկատի չունեմ, որ պետք է եզրակացություններ ավելացնել։ Պարզապես, եթե ինֆորմացիա, նույն հավաստի աղբյուրներից կան, լավ կլիներ ավելացվեր, եթե՝ ոչ, ապա բաց է մնում այդ մասը։ Վստահ եղեք, եթե ունենայի ինֆորմացիա, առանց խոսքի մեջբերում կանեի համապատասխան հղումով։--Ապատ63 (քննարկում) 21:47, 7 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Return to "Թու Չեյնս" page.