Քննարկում:Երևանի գավառ

Latest comment: 4 տարի առաջ by Atheist Armenian in topic Հղումներ թվականներին

Կատեգորիա խմբագրել

Ողջույն, Սամվել ջան: Կատեգորիաների հետ կապված, եթե հոդվածում դրված է Երևանի նահանգի գավառները, արդյո՞ք ավելորդ չէ Երևանի պատմություն կատեգորիան: Կարծեմ՝ Kareyac-ն էր սա ասում: Եթե սխալ չեմ հիշում, դա արդեն ավելի գլոբալ կատեգորիա էր, և հակառակ դեպքում կխճճվեին կատեգորիաները: Նույն տրամաբանությամբ Երևանի պատմության մեջ կան նաև Երևանի հին թաղերը, որոնք արդեն ներառված էին Հին Երևան կատեգորիայում: Շատ շնորհակալ կլինեմ, եթե այս հարցին անդրառառնալիս ժամանակ գտնես նաև ստորև գրվածի համար: Հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 09:10, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Հայկ ջան շատ ուրախ եմ, որ վերադարձել ես, հաճելի խմբագրումներ եմ մաղթում: Քանի որ Երևանի պատմության կատեգորիայով ի նկատի ունենք Երևան քաղաքի պատմությունը, ոչ թե նահանգի պատմությունը, և Երևան քաղաքը ժամանակին ներառվել է Երևան գավառի մեջ, կարծում եմ տվյալ կատեգորիան տեղին է: Այնուհանդերձ սկզբունքային ոչինչ չեմ տեսնում, կարող ես հեռացնել:--Սամվելքննարկում 09:22, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, ես նույնպես ուրախ եմ այստեղ խմբագրելը վերսկսելու համար: Շնորհակալ եմ, որ մանրամասն բացատրեցիր այս և ստորև գրված հարցերի պատասխանները: --Հայկ (արաբագետ) 09:30, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Հղումներ թվականներին խմբագրել

Ողջույն, Atheist Armenian: Ժամանակին մի քննարկում էր եղել, որով որոշվեց երկրորդական թվականներին հղումներ չդնել: Դրա բացատրությունը երեք հանգամանք ուներ՝ նախ տեքստը չափից ավելի չէր գունավորվում, և աչքին հաճելի էր կարդալը: Երկրորդ, թվականը հղելը ինքնանպատակ չէր, հետագայում հեշտ կլիներ այդ թվականով ինչ-որ կարևոր դեպքեր փնտրելը. այս պարագայում նախապատվություն էինք տալիս տվյալ հոդվածի ամենակարևոր թվականներին՝ այս դեպքում 1849: Եվ երրորդ, տեքստը չէր ծանրանում, որի պատճառով ինչ-որ (չեմ հիշում կոնկրետ ինչ) տեխնիկական խնդիրներ էին առաջանում: Ի՞նչ կարծիքի ես: Հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 09:10, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Ես ինքս դեմ եմ թվականներին ներքին հղումներ տալուն, եթե դրանք անմիջական կապ չունեն հոդվածի հետ, կամ ընթերցողին հավելյալ տեղեկություն չի տալիս հոդվածի կամ կից թեմայի վերաբերյալ: Խնդիրը գալիս է թարգմանություններից, անգլերեն և այլ վիքիների մեծամասնությունում հղումներ չեն դրվում, իսկ ռուսերենում` դրվում է: Ռուսերենից թարգմանողը ավտոմատաբար բերում է նաև ներքին հղումները, անգամ աբսուրդի աստիճան, օրինակ` 1920-ական թվականներ, 20-րդ դար և այլն:--Սամվելքննարկում 09:27, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Բարև բոլորին, անկեղծ ասած մտածել եմ դրա մասին, բայց մինչև այժմ վստահ չեմ թե որ տարբերակն է առավել ճիշտ ու նպատակահարմար: Ընդունում եմ Ձեր կողմից նշված փաստերը, որ այն կարող է հավելյալ ծանրաբեռնել հոդվածը, բայց նաև կարող է լինի դեպք երբ նույն թվականին երկու կարևոր իրադարձություն է եղել ու որոնք նշված են նույն հոդվածում: Նաև այդ հղումները պետք են գալիս որոնման ժամանակ, ասենք ժամանակագրություն կազմելու դեպքում: Անկախ ամեն ինչից, ես կողմ կլինեմ, որ այդ կանոնը կիրառվի բոլոր հոդվածներում ու ինքս էլ կուղղեմ իմ կողմից գրված և վերահսկվող հոդվածները:--Atheist (Atheist) 14:20, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Atheist Armenian, նույն թվականի դեպքը, անշուշտ, կարևոր է, բայց այս հոդվածում առանցքային թվականները շատ քիչ են, և ամենայն հավանականությամբ նպատակահարմար չեն որոնման կամ ժամանակագրության տեսանկյունից: Ես հնարավորինս մաքրում եմ այդպիսի թվականային հղումները, և ուրախ կլինեմ, եթե դու էլ միանաս այդ աշխատանքին: Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 10:35, 3 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Return to "Երևանի գավառ" page.