Քննարկում:Երկաթե մոլորակ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Iron planet» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հարգելի Gardmanahay խնդրում եմ նշել, ինչ պատճառաբանությամբ է պիտակվել հոդվածը, ես կարծես չնկատեցի որևէ խնդիր կապված վիքիֆիկացման հետ։ AKB7 (քննարկում) 08:54, 15 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի AKB7, հոդվածում վիքիֆիկացման կաղապարն ավելացրել էի այս պատճառաբանությամբ։ Եթե գնաք ներկայացված հղմամբ, ապա կտեսնեք, որ օրինակ հոդվածում պահպանված չեն միջտողային սահմանված բաժանումները։ Ինքս կուղղեի, եթե չլիներ նաև բովանդակային մասը։ Անհասականալի են հետևյալ նախադասությունները՝ «Երկաթե մոլորակ, որը հիմնականում բաղկացած է երկաթով հարուստ միջուկից՝ քիչ, կամ էլ առանց որևէ ծածկույթի», «Մոլորակների ձևավորման ներկայիս նմուշները կանխատեսվում են, որ երկաթով հարուստ մոլորակները կձևավորվեն մոտակա ուղեծրերում»։--Գարդմանահայ (քննարկում) 09:03, 15 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի Gardmanahay կարծում եմ վիքիֆիկացման առումով ներկայումս հոդվածը խնդիր չունի, Ձեր կողմից նշված թերությունը վերացվել է, իսկ բովանդակային առումով կարող եք այլ պիտակ դնել կամ փորձել ինքնուրույն ուղղել, որպեսզի հոդվածը պիտակված չմնա։ Ես համենայն դեպս կփորձեմ ու վստահ եմ, որ դուք նույնպես մտածում եք հայերեն վիքիպեդիան զարգացնելու և հարստացնելու ուղղությամբ, ու միայն պիտակելով խնդիրը անմիջապես լուծում չի ստանա և եթե հնարավոր է ապա պետք է շտկել եթե նկատել ենք որևէ սխալ։ Ես կարծում եմ, որ ինձ հետ համամիտ եք։AKB7 (քննարկում) 09:49, 15 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի AKB7, Հայերեն Վիքիպեդիայում ընդունված պրակտիկա է հոդվածներում կաղապար դնել (վերջիվերջո այդ կաղապարները ստեղծվել են օգտագործվելու համար)։ Ժամանակին իմ գրած կամ բարելավված հոդվածներում էլ էին դրվում տարբեր կաղապարներ, դա այսպես ասած «աշխարհի վերջը չի»։ Նկատել եմ պատճառը և տեղադրել եմ կաղապարը, Դուք խնդրել եք առավել մանրամասնեմ պատճառը, ես արել եմ։ Կարիք չկա այսքան ծավալվել տեղադրված կաղապարների մասով։ Եթե ուզում եք ուղղեք, ապա ուղղեք։ Ես նախընտրել եմ կաղապարի տեղադրումը։ Ինչո՞ւմն է խնդիրը։--Գարդմանահայ (քննարկում) 10:12, 15 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի Gardmanahay հոդվածը կարծես վերջնական տեսքի է, ամեն դեպքում Ձեր կողմից նկատված թերությունները ուղղված են, եթե կա այլ բան խնդրում եմ կամ ուղղեք կամ փոխեք պիտակը, քանի որ վիքիֆիկացման հետ կապվծ խնդիր այլևս չկա։ Եթե չկա որևէ այլ բան ապա խնդրում եմ հեռացնել պիտակը։AKB7 (քննարկում) 10:01, 15 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի Gardmanahay ես խնդիր չեմ տեսնում պիտակ կամ կաղապար դնելու մեջ, իմ ասածը այլ է, եթե չնչին է սխալը և կարելի է ուղղել, այդ դեպքում շատ ավելի լավ կլինի, ու հոդվածը չի լինի պիտակված։ Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ ուշադիր եք և նկատում եք հոդվածներում առկա սխալները։AKB7 (քննարկում) 10:22, 15 Փետրվարի 2022 (UTC)
Return to "Երկաթե մոլորակ" page.