Քննարկում:Երզնկա

Latest comment: 8 տարի առաջ by Ապատ63

Ժողովուր ջան, Երզնկա քաղաքը ըստ այլալեզու Վիքիպեդիաների (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն) գտնվում է Թուրքիայում:Հարցը տեղորոշման քարտեզն է: Ըստ Արմանի, մեջբերեմ. պետք է հարգել սեփական պատմությունը: Իրոք որ, նենց չի, որ ես չեմ հարգում, սակայն դա, ներկայումս համարվում է ապատեղեկատվություն:

Ընդհանրացնեմ. Թուրքիա՞, թե Արևմտյան Հայաստան (տեղորոշման քարտեզի համար):--Garik📞📧 14:57, 29 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Ուրեմն ես ապատեղեկատվություն տարածող են, հարգելի Garik ? --Արման Մուսիկյան (քննարկում) 16:17, 29 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Արման ջան, ես քո ներդրումը բարձր եմ գնահատում, ու դա քեզ չէր վերաբերում: Ասում եմ փաստացի քաղաքը հիմա Թուրքիայի կազմի մեջ է, եթե այսպես մնա, ապատեղեկատվություն կլինի: --Garik📞📧 16:19, 29 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Դեմ աշխարհի քաղաքական քարտեզի կիրառմանը հոդվածում: Աշխարհում կան վիճարկելի հարեր կապված Աբխազիայի, Օսեթիայի, Արցախի, Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի կամ այլ վիճելի տարածքների հետ: Արևմտյան Հայաստանը չի կարող լինել վիճելի տարածք, թեկուզ ներկայումս, քանի որ Մոսկվայի պայմանագրով այն անցավ Քեմալական Թուրքիայի կազմի մեջ և ներկայումս գտնվում է վերջինիս կազմում: Եթե այդպես լիներ, հունարեն վիքիպեդիայում Հունաստանի բնակավայրերի մասին գրելիս պետք է Հունաստանի տեղորոշման քարտեզը տարածվեր ամբողջ Հարավային Եվրոպայով, քանի որ այդ երկիրը ժամանակին գրավել է այդ տարածքները: Փաստը մնում է փաստ՝ դե ֆակտո, Երզնկան չունի բացարձակ հայ բնակչություն, պետական լեզուն հայերենը չէ, բնակչության մեծ մասը քրիստոնյա չէ և ներկայումս Երզնկան թուրքական հող է: Ինչ է ստացվում, Հայերեն Վիքիպեդիայում չկա հոդված թուրքական Երզնկա քաղաքի մասին, փոխարենը ունենք հոդված մի քաղաքի մասին որը արդեն հարյուր տարի է գոյություն չունի: Կարելի է նույնիսկ հոդվածը ձևափոխել մի փոքր կամ տեղափոխել Երզնկա (Արևմտյան Հայաստան), որը իմ կարծիքով չեզոք չի լինի: Պետք է ստեղծել նոր հոդված ներկայիս Երզնկայի մասին, այլ ո՛չ նախապատմական քաղաքի:

Հգ, ես ևս շատ սիրում և հարգում եմ հայ ժողովրդի պատմությունը--El-ßäbregaՔննարկում 16:40, 29 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Բարև, սիրելի վիքիհամայնք: Ես կարծում եմ, որ այս և նման հարցերին կարելի է լուծում տալ տեղեկաքարտի փոփոխության միջոցով. այնպես ինչպես պետական գործիչների, քաղաքական գործիչների մասին գրելիս (որպես օրինակ Լավրենտի Բերիա) տեղեկաքարտերի միջոցով հնարավոր է անձի գործունեության տարբեր ժամանակներին համապատասխան նրա գրաված պաշտոնները նշելով առաջ գնալ: Ճիշտ այդպես էլ քաղաքների, երկրների պատմական գլխավոր իրադարձություններին համապատասխան, ժամանակագրական պատկերի միջոցով հարցը կլուծվի. և՛ Հայաստանի դրոշն ու գերբը (կոնկրետ ժամանակին համապատասխանող), և՛ Թուրքիայինը կլինի, ու մեկի առկայությունը մյուսին չի խանգարի; Սիրով--Ապատ63 (քննարկում) 07:49, 30 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Return to "Երզնկա" page.