Քննարկում:Եգեյան ծով

Latest comment: 5 տարի առաջ by 46.70.164.118

Հոդվածի անվանափոխության առաջարկ խմբագրել

Միգուցե ես սխալվում եմ, բայց մինչ այժմ ես գիտեի Էգեյան ծով և ոչ Եգեյան ծով։ Ուղղեք կամ ինձ կամ հոդվածը, շնորհակալություն
--Stamboltsyan 18։20, 18 Հունվարի 2010 (UTC)

Ողջույններ, համաձայն եմ հոդվածը վերանվանելուն, քանի որ ըստ Գուգլի արդյունքների, Էգեյան ուղղագրությունը շատ ավելի տարածված է՝ օգտագործվելով 5920 անգամ, իսկ "եգեյան" Եգեյան ուղղագրությունը՝ 9 անգամ: Chaojoker 18:22, 18 Հունվարի 2010 (UTC)

Ես եմ շնորհակալ ինքնամոռաց աշխատանքի համար
--Stamboltsyan 18։26, 18 Հունվարի 2010 (UTC)

Դարեր շարունակ գրվել է «Եգեյան»։ Գուգլը չի կարող հենակետ հանդիսանալ։ Կան հայերեն հանրագիտարաններ, բառարաններ, գիտական աշխատություններ։ Մյուս կողմից, հայերեն Վիքիում այդ կողմից այնպիսի քաոս է տիրում, որ քննարկելն անիմաստ է։—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Wolf (քննարկումներդրում) 18:28, 18 Հունվարի 2010.
Ողջույն, կարծում եմ քաոսը այս շրջանում և երկար եկող ժամանակվա համար Վիքիփեդիայի զարգացման փուլում նորմալ է, և կամաց կամաց է հարթվելու, և պետք չէ հուսահատվել :) Իսկ Է/Եգեյան ծովի մասին, արդյո՞ք կան վստահելի ժամանակակից աղբյուրներ, ըստ որոնց կարելի է ճշտել թե Եգեյանը գիտական շրջաններում ավելի տարածված ձևն է, և ոչ Էգեյանը: Ճիշտ է, Գուգլը երբեք էլ 100% հենակետ չի հանդիսանում, սակայն եթե արդյունքներից մեկը հազարների մեջ է, իսկ մյուսը տասից էլ քիչ, և ուրիշ հենակետներ չկան, պրակտիկ է նրա օգտագործելը: Chaojoker 20:04, 18 Հունվարի 2010 (UTC)

Իսկ ես արդեն վերանվանել եմ շշաձև տարբերակի, մի գուցե պե՞տք չեր դա անել...--Stamboltsyan 19։15, 18 Հունվարի 2010 (UTC)

«Հայկական Սովետական հանրագիտարան» 3-րդ հատոր 466 էջ և քարտեզներ, որտեղ նույնպես Եգեյան է։ Երկու տարբերակն էլ հանդիպում է, չնայած որ Թեսևսի հոր անունը Էգեոս էր, և նրա անունով է կոչվել։ Բայց էջը բացելուց հենվեցի հանրագիտարանի տարբերակին։ --beko 16:22, 19 Հունվարի 2010 (UTC)

1987 թվականին տպված «Աշխարհագրական անունների բառարան»-ում տպագրված է Եգեյան, չնայած՝ դպրոցական դասագրքերում երբեմն հանդիպում է «Էգեյան» ձևը։ Ashot Gabrielyan 17։21, 19 Հունվարի 2010 (UTC)

Հունարենն ունի Αιγαίο, իսկ αι-ն սովորաբար հայերենում տալիս է «Է», օրինակ, հայր — հէր, այծ — Էծ, եւ այլն։ Այնպես որ տրամաբանական է, որ լինի Է-ով։

46.70.164.118 13:36, 29 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Return to "Եգեյան ծով" page.