Քննարկում:Գունավոր հեղափոխություն

Latest comment: 5 տարի առաջ by Ապատ63

Անհրաժեշտ է ներկայացնել փաստեր, որոնք կհաստատեն, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում սկսված Սերժ Սարգսյանի վարչապետության դեմցույցերը և դրանց վերջնաարդյունքը հանդիսանում է գունավոր հեղափոխություն: Հակառակ դեպքում պետք է ջնջել հետևյալ նախադասույթւոնը՝ «2018 թվականի ապրիլի 13֊ից Հայաստանում սկսված զանգվածային անհնազանդության ակցիաների պատճառով ապրիլի 22֊ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ փաստորեն դարձնելով այս հեղափոխությունն աշխարհում առաջին առանց որևէ զոհի հեղափոխությունը»:--Գարդմանահայ (քննարկում) 11:28, 8 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ։ Այդ նախադասությունը անանուն մասնակից է կատարել, փորձում եմ հղումներ գտնել։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 11:59, 8 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Ես մեկը դրեցի BBC NewsArmenia protest leader Pashinyan wins PM vote. BBC News--Ապատ63 (քննարկում) 09:18, 9 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն աղբյուրի համար, բայց այնտեղ կարծես չկա որևէ բան գրված «գունավոր հեղափոխության» մասին:--Գարդմանահայ (քննարկում) 13:25, 8 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Mr Pashinyan, who led what has become known as Armenia's "Velvet Revolution", promised MPs that human rights would be protected, and that corruption and election-rigging would end.--Ապատ63 (քննարկում) 14:37, 8 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Խնդիրը կայանում է հետևյալում. հոդվածում գրված է «Գունավոր հեղափոխություն կամ Թավշյա հեղափոխություն», բայց բովանդակության մեջ նշված չի, որ այդ երկուսը նույն բանն են: Օրինակ անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաներում տվյալ հոդվածում գրված է միայն «Գունավոր հեղափոխություն»: Եթե նույնը չեն, ապա 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կատարվածը նկարաֆրող բովանդակությունը պետք է ջնջվի: Պետք է ջնջվի նաև Հայաստանում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ցույցերի մասին հատվածը, քանի որ այն չի համապատասխանում գունավոր հեղափոխության նկարագրությանը:--Գարդմանահայ (քննարկում) 15:39, 8 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Գունավոր հեղափոխություն կամ Թավշյա հեղափոխություն հավաքական հասկացողություն է։ Հայաստանում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ցույցերը այդ օրերին որակվում էին որպես գունավոր հեղափոխություն, թեև այն ադպիսին չեղավ--Ապատ63 (քննարկում) 19:08, 8 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

«Если за каждым протестом видеть „руку США“, то получается дурное черно-белое кино с печальным концом. Хочу попросить прощения у жителей Еревана и всей Армении за параноидальные публикации и сюжеты российских СМИ по поводу справедливого гражданского недовольства тарифами на электроэнергию», — написал Дворников[1]--Ապատ63 (քննարկում) 20:01, 8 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Էլեկտրիկ Երևանը գունավոր հեղափոխություն կամ դրա փորձ էին անվանում կարելի է ասել մեծամասամբ (եթե ոչ ամբողջապես) ռուսական լրատվամիջոցներն ու ռուսական պետական քաղաքականությունը: Իմ կարծիքով, մեծ սխալ է այս դեպքում Էլեկտրիկ Երևանը, 2018 թվականի ապրիլ - մայիս ամիսներին Հայաստանում կատարված քաղաքական իրադարձությունները անվանել գունավոր հեղափոխություն: Վերջին տարիներին հետխորհրդային երկրներում ինչ քիչ թե շատ մասշտաբային բողոքի միջոցառումներ են լինում, ռուսական սեգմենտը անվանում է գունավոր հեղափոխություն կամ դրա փորձ, ինչը բնականաբար սխալ է: Առաջարկում եմ հեռացնել «Էլեկտրաէներգիայի թանկացման ինքնաբուխ ցույցեր Հայաստանում» բաժինը և «Նպատակ և արդյունքներ» բաժնի՝ Հայաստանին վերաբերվող հատվածը:--Գարդմանահայ (քննարկում) 13:23, 9 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Ուրեմն առաջարկդ դիր քննարկման։ Ես ոնց հասկանում եմ 2018 թվականի ապրիլ - մայիս ամիսներին Հայաստանում կատարված քաղաքական իրադարձությունները դու հեղափոխություն չես համարում որոշ ՀՀկ-ականների նման (սա ռուսական ԶԼՄ-երի հետ կապված քո զուգահեռին համապատասխան)--Ապատ63 (քննարկում) 20:24, 9 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Ապատ63, փորձեք քննարկել առանց վիրավորանքների, ինձ վիրավորելու առիթ չեմ տվել: Երեք բան կասեմ. 1.Ինձ մի վիրավորեք՝ համեմատելով ՀՀԿ-ականների հետ, քանի որ այն ինձ համար վիրավորական է: Ռուսական ԶԼՄ-ների հետ կապված չհասկացա թե ինչ զուգահեռականի մասին եք գրել, բայց երևի ինձ այսպես ասած ՀՀԿ-ական անվանելու ոճով էր: 2.Քննարկման առարկա հանդիսացող հոդվածի համար չպետք է նշանակություն ունենա, թե ես, Դուք կամ մեկ այլ մասնակից ինչպիսի անձնական վերաբերմունք ունի դրա մասին: 3.Համապատասխան քննարկումն արդեն բացել եմ 2018 թվականի մայիսի 8-ին ժամը 11:59-ին՝ ակընկալելով առողջ և կառուցողական քննարկում-բանավեճ, այլ ոչ թե անհիմն մեղադրանքներ իմ հասցեին:--Գարդմանահայ (քննարկում) 10:00, 10 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Ապատ63 խնդրում եմ այլևս զերծ մնալ քննարկումներն անձնական և ոչ կառուցողական դաշտ տանելուց:--Սամվելքննարկում 10:05, 10 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

 Կարևոր է՝ Քննարկման մեջ ներգրաված հարգելի՛ մասնակիցներ, խնդրում եմ չշեղվել կառուցողական քննարկման սկզբունքներից: Հարգանքներս՝ --Սիգմա (քննարկում) 21:17, 9 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Հիմա անդրադառնամ քննարկման բուն թեմային: Հարգելի Ապատ63, կարելի՞ է ենթադրել, որ Ձեր կողմից քննարկման ուղղությունը անձնական դաշտ տեղափոխելն ու ինձ զրպարտելը հանդիսանում է քննարկման սկզբում իմ գրածի համաձայնություն:--Գարդմանահայ (քննարկում) 10:00, 10 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Իմ շատ սիրելի Գարդմանահայ, ես ամենևին վիրավորելու իմաստ չեմ ներառում։ Իմ եզրակացությունը բխում էր քո կողմնորոշումից, թե ռուսական ԶԼՄ-երում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել ու դա կարևորելու անհրաժեշտություն չկա։ Նույն կտրվածքով այսօր որոշ տեսակետներ են հնչում, թե դա հեղափոխություն չէ։ Ես նկատի ունեի, որ գուցե դու էլ համարում ես, որ վաղ է կոնկրետ բնորոշում տալ։ Բայց ես մի քանի հղումներ եմ արել, եթե հոդվածում նայես, կտեսնես։ Հետևաբար իմ անձնական կարծիքի հետ կապելը տեղին չէ։

Գունավոր և թավշյա ձևակերպումների հետ էլ համաձայն չէիր, հղելով անգլերեն և գերմաներեն հոդվածներին։ 1989 թվականին Չեխիայում հեղափոխությունն անվանում են Թավշյա հեղափոխություն, որտեղ մեկ մարդ էր զոհվել։ Հղումներում ԶԼՄ-երը և քաղաքական գործիչները մեր իրադարձությունները բազմաթիվ անգամ որոկավորել են թավշա։ Գունավոր անվանելու համար էլ անգլերենում մի շատ հաջող աղյուսակ կա, իհարկե, մեր հեղափոխության գույնը այդքան էլ պարզ չի, բայց մի բան պարզ է, որ բոլոր նախորդ փորձերն էլ իրենց կիրառությունն ունեցան Հայաստանում, անգամ բուլդոզերայինը` Արագածից ձյուն բերելու կտրվածքով։

Ես համաձայն եմ, որ դեռևս ընթացքի մեջ է հայաստանյան հեղափոխությունը, իսկ վիքիում, երբեք էլ ուշ չի փոփոխություններ անել, կամ նշել որ ըստ այս կամ այն տեսակետի։ Ոչինչ անձնական Գարդմանահայ ջան։ Քո դիտարկումը ես անձնական չեմ ընդունել, և վերևում, առաջին արձագանքս եղավ, որ առանց հղման գրառումը փորձում եմ վիքիֆիկացնել հղումներ գտնելով։--Ապատ63 (քննարկում) 10:46, 10 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Սիգմա և Սամվել, ՀՀԿ-ի հնչեցրած ցանկացած տեսակետին դեմ դուրս գալը ճիշտ չէ։ Ահա հենց դա է քննարկումն անձնական և ոչ կառուցողական դաշտ տանելը։ Եթե կարող եք Գարդմանահայի քննարկմնանը դրած թեմայի վերաբերյալ կառուցողական միտք հնչեցնել, ապա քննարկումը կառուցողական հունով կգնա։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 11:00, 10 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Ապատ63 ջան, ես քննարկումը բացել եմ ոչ թե այն բանի համար, որ հոդվածից որոշ նախադասություններ հեռացնելու ինչ-որ հատուկ միտում ունեմ, այլ ցանկանում եմ, որ հոդվածը ճիշտ լինի: Եթե գունավոր հեղափոխությունը նույն թավշյա հեղափոխությունն է, ապա կարելի է քննարկումը միանգամից փակել՝ թողնելով քննարկման առարկա նախադասությունները հոդվածում: Բայց հոդվածում կարծես թե չկա այդպիսի փաստեր և հիմնավորումներ: --Գարդմանահայ (քննարկում) 13:14, 10 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Գունավոր հեղափոխություն - թավշյա հեղափոխություն զուգահեռը նկատի ունե՞ս։ Հենվենք Փաշինյանի ասած խոսքերի վրա, մեր հեղափոխությունը թավշյա է։ Radio Free Europe-ի թարգմանաբար հղումը գտա այս պահին.
"It's a pure Armenian velvet revolution," the 42-year-old Pashinian told a crowd of supporters, referring to the Velvet Revolution of 1989 that ended decades of Communist Party control in CzechoslovakiaA 'Color Revolution' In Armenia? Mass Protests Echo Previous Post-Soviet Upheavals. Radio Free Europe

Իսկ Գունավոր հեղափոխություն անգլ. հոդվածի տակ, ի թիվս քաղաքացիական անհնազանդությամբ կատարված այլ հեղափոխությունների, ներառված է նաև չեխերի թավշյա հեղափոխությունը։ Այս պահին այլ հիմնավորում չեմ գտնում։ Իսկ ինչ վերաբերվում է Էլեկտրիկ Երևանին, կարելի է մատնանաշել, որ գունավոր հեղափոխության կանխատեսումները չարդարացան, քանի որ «դրանք ավարտվեցին նրանով, որ կառավարությունը հրաժարվեց սակագներն անմիջապես բարձրացնելու մտադրությունից: Իսկ «Նպատակ և արդյունքներ» բաժնում մեր հեղափոխության մասին hetq.am կայքի մի հղումով էլ հիմնավորեմ նյութը չջնջելու կարծիքսArmenia’s “Velvet Revolution” – A Chronology.։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 18:55, 10 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Ապատ63, կարո՞ղ ենք պնդել, որ «գունավոր հեղափոխությունը» և «թավշյա հեղափոխությունը» նույն երևույթն է, ինչպես օրինակ համեմատական կարգով ասած Հայաստանն ու Հայաստանի Հանրապետությունը:--Գարդմանահայ (քննարկում) 19:58, 14 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ, իմ հիմնավորումը վերևում գրված է։ Ավելին չեմ կարող ավելացնել։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 12:58, 15 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Return to "Գունավոր հեղափոխություն" page.