Քննարկում:Գերիտ վան Հոնթհորսթ
Latest comment: 3 տարի առաջ by Lilitik22 in topic Սխալներ հոդվածում
Սխալներ հոդվածում
խմբագրելՀարգելի՛ Սահակյան, հոդվածում առկա են մի շարք սխալներ, մասնավորապես՝
- «զգացել է Կարավաջոյի ազդեցությունը» - ազդեցությունը այս դեպքում չեն զգում, այլ կրում են
- գիլդիան գիլդիա է, այն տարիներին միություն չի եղել
- ի տարբերություն ռուսերենի՝ հայերենում տեղանունները գծիկներով չենք գրում՝Հեիս-թեն-Բոս։ Բացի այդ, վստահ չեմ, որ հոլանդերենում թ տառ կա, պետք է ճշտել։
- Բաժինների վերնագրերը որոշյալ հոդով չենք գրում՝ ոչ թե Արվեստը, այլ Արվեստ
- Հայերենում չենք ասում՝ «Թողել է այսինչի նկարները․․․»
- «Անանուն Մոմի լույսի վարպետը գտնվում էր նկարչի ստեղծագործության ազդեցության ներքո:» այս նախադասության փոխարեն էլ կարելի է գրել «Վան Հոնթհորսթից է ազդվել անանուն Մոմի լույսի վարպետը»։
- Լվովի արվեստների թանգարան - սա էլ թանգարան չէ, պատկերասրահ է
Խնդրում եմ ուղղել վերոնշյալ սխալները և ուշադիր լինել հոդվածները թարգմանելիս։--Լիլիթ (քննարկում) 22:36, 8 Հուլիսի 2020 (UTC)