Քննարկում:Գեռլա

Latest comment: 12 տարի առաջ by Vacio in topic Untitled

Untitled խմբագրել

Քաղաքի անունը Գեռլա է։ Այդպես է այն հիշատակվում հայերեն և ոչ-հայերեն բոլոր քարտեզներում և գրականության մեջ։ «Հայաքաղաքը» «Արմենոպոլիս» հնացած ձևի և այդ անվանման հունգարերեն և գերմաներեն տարբերակների անհաջող ու անտեղի բառապատճենում է։ Տեղանուններն ընհանրապես չպետք է նման "թարգմանման" ենթարկվեն։ Նույն տրամաբանությամբ, Սանկտ Պետերբուրգ անունը կարելի է "հայացնել"՝ «Սուրբ Պետրոսավան» դարձնելով։ New York` «Նոր Յորք»։ Եվ այլն։ Խորհուրդ եմ տալիս հոդվածը վերանվանել Գեռլա-ի՝ հանուն հայերեն Վիքիպեդիայի լրջության որակի պահպանման։ Wolf (talk) 03:25, 5 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Այս տարբերակը գրված է Անգլերեն Վիքիպեդիայում դեռ 2005 թվականի հուլիսից, որից ելնելով չեմ կարծում որ հեղինակը հոդվածը թարգմանելիս ինքնուրույն «թարգմանել» է նաև բնակավայրի անվանումը: Ուստի խնդրում եմ առանց ճշտելու եզրակացություններ չանել: Ինչ վերաբերվում անմիջապես «Հայաքաղաք» անվանմանը, ապա համացանցում որոնելիս գտա այս աղբյուրը (որ հեղինակության պակաս չունի), որտեղ որ նշվում է.
  Գեռլան մինչև 1920թ. կոչվել է Արմենոպոլիս (հայերեն` Հայաքաղաք, հունգարերեն` Szamosújvár or Örményváros, գերմաներեն` Armenierstadt)  

:

Դրանից կարելի է եզրակացնել, որ քաղաքաի պաշտոնական, այսպես ասած «միջազգային» անվանումը Արմենոպոլիս էր, բայց տեղի ամեն ժողովուրդ կոչում էր այն իր ձևով (նախապես ներողություն, եթե տառադարձումը սխալ է), այսինքն հունգարացիները՝ Սամոսուվար կամ Օրմենյավարոս, գերմանացիները՝ Արմենիենստադ, բնականաբար տեղի հայերն էր կոչում էին՝ Հայաքաղաք: Սրանից երևում է, որ այդ «անհաջող ու անտեղի բառապատճենումը» կատարել են մեզնիզ շատ շուտ տեղի բնակիչները, իսկ որքանով է դա հաջողակ և տեղին դա մեր գործը չե, մեր գործը փաստը ներկայացնելն է:
Ուստի մնում է պարզել, թե բնակավայրի ո՞ր պատմական անուններից մեկով (կամ էլ ուղղակի վերցնել ներկայիս պաշտոնական անվանումը) պետք է վերնագրվի այն Հայերեն Վիքիպեդիայում: Սա արդեն ավելի համակարգային հարց է, ինչպիսին են՝ Գանձակ թ՞ե Գյանջա, ք. Թովուզ թ՞ե Տավուշ, Շարուր թ՞ե Նորաշեն և այլն: Դրանք միատիպ պահեր են և բնականաբար լինելով բարիկադի այս կողմում ես այն կարծիքին եմ, որ ցանկալի է պահպանել հայկական ժառանգությունը՝ բնակավայրի պատմական հայկական անվանման միջոցով:--Պանդուխտ (talk) 15:08, 5 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ձեր կողմից տրամադրված մեջբերումը. «Գեռլան մինչև 1920թ. կոչվել է Արմենոպոլիս»։ Այսօր 2012 թվականն է։ Կարող եք դա ստուգել անգլերեն Վիքիպեդիայում։ Wolf (talk) 15:26, 5 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ես նորից եմ կրկնում, այս հարցը համակարգային մոտեցում է պահանջում: Մենք պետք է կանոն մշակենք, թե ինչպես պետք է վարվել այն դեպքերում, եթե որևէ բնակավայրը ունի պատմական հայկական անվանում (տես նշածս օրինակները) և այժմ գտնվում է ՀՀ և ԼՂՀ սահմաններից դուրս, ո՞ր տարբերակը մենք պետք է օգտագործենք. պատմական հայկական անվանումը, թե ներկայիս տեղ-տեղ արհեստական, «կառավարական» կամ օտարների «պատմականը»: Իմ սուբյեկտիվ կարծիքին համաձայն, պետք է հետևել հայկական ավանդույթին:--Պանդուխտ (talk) 15:37, 5 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Հիմնական ընդունված կանոնը Վիքինախագծերում հետևյալն է, օգտագործել այն աշխարհագրական անունը, որն առավել տարածված է տվյալ լեզվում։ Ես ստուգեցի իմ ձեռքի տակ եղած գրականությունը. հիմնականում օգտագործված է Գեռ/րլա ձևը, իսկ Հայաքաղաքը հիշատակվում է որպես պատմական անվանում (կամ պատմական անվանման թարգմանություն)։ Մասնավորապես.
  • Աշխարհի Ատլասում («Կոլլաժ», Երևան 2007), օգտագործված է Գերլա, փակագծերում նշված է Արմեներշտադ,
  • Աշխարհագրական բառարանում (Հ.Ղ. Գրեարյան և այլք, Երևան 1987), օգտագործված է Գեռլա, նաև նշված է. «Քաղաք է XVIII դ. սկզբից։ Արևմտահայերենում տարածված է անվանման (ռում. Gherla) Կերլա ձևը։ 1672-ին այստեղ հոծ հայություն է հաստատվել (..)։ XVIII-XIX դդ. հայերը գործուն մասնակցություն են ունեցել քաղաքի և երկրի տնտեսական և քաղաքական կյանքին։ Քաղաքը հայտնի էր Հայաքաղաք անունով (լատ. Արմենոպոլիս, գերմ. Արմենիերշտադ, հունգ. Էորմենիվարոշ)։»
Ընդհանրացնելով, կարծում եմ Վոլֆի առաջարկը հիմնավորված է։ --vacio 15:47, 5 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ինքդ մեջբերեցիր, որ «Քաղաքը հայտնի էր Հայաքաղաք անունով»: Ինչո՞ւ մենք չենք կարող պահպանել մեր հայկական անվանումը:--Պանդուխտ (talk) 16:00, 5 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Հայտնի էր, ոչ թե հայտնի է։ Հետևաբար դա կլինի ոչ թե պահպանել, այլ վերականգնել հին անվանումը (*դրա թարգմանությունը): Նույն սկզբունքվ կարող ենք Երևանը Էրեբունի վերանվանել։ Վիքիպեդիայի կանոնները մեզ դա թույլ չեն տալիս. մենք ընտրում են այն, ինչն արդեն ընտրել է տվյալ լեզուն։ Ամեն ինչ շատ լավ բացատրված է WP:COMMONNAME ուղեցույցում։ --vacio 16:04, 5 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Նման դեպքերից խուսափելու համար հարկավոր է կանոն գրել-թարգմանել:--Պանդուխտ (talk) 16:33, 5 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Համամիտ եմ։ Բայց զուտ թարգմանելով, չի լինի։ Կանոնակարգը պետք է վիքի-համայնքի համաձայնությունն արտահայտի։ --vacio 16:36, 5 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Return to "Գեռլա" page.