Խմբագրումների պատերազմ խմբագրել

Հարգելի kuzanov, ձեր կատարած խմբագրումը՝ արտաքին ռեսուրսի վրա հղումները, վերաբերում են Կաթողիկոսի Վրաստան կատարած շրջագայության մասնավոր ու ոչ նշանակալից դրվագին, հետևաբար, հանրագիտարանային հոդվածում դրանց զետեղումը իմ կարծիքով ոչ նպատակային է: Խնդրում եմ, խուսափել փոփոխություն կատարելուց և ներկայացնել այստեղ ձեր փաստարկներն առ այն, թե ինչո՞ւ ձեր կարծիքով այդ հղումները պետք է մնան հոդվածում: --Rob 11:18, 16 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

«Սկանդալ» չի, քննադատություն խմբագրել

«Սկանդալ» բառը ոչ չեզոք, երևույթը սխալ բնութագրող բառ է: --Rob (քննարկում) 07:53, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հատուկ Ռոբ-ի համար խմբագրել

Ռոբ-ի կատարած ջնջումները վերականգնում եմ, քանզի համարում եմ անիմաստ կատարած ջնջումներ, իսկ եթե Ռոբ-ին հետաքրքիր է, թե ինչու եմ անիմաստ համարում, թող գուշակի, ոնց որ ասում են կակոյ ատվետ տակոյ պրիվետ, այսինքնՍ՝ եթե իմ գրածը ջնջում է որևէ մեկը ու չի հիմնավորում կամ «հիմնավորում է» այսպես ասած «էնքան որ», ապա ես էլ հարկ չեմ համարում տվյալ մարդուն առնչվող գործողությունները հիմնավորեմ: Բայց և այնպես մի քանի դիտարկում՝

  • եթե մարդ գրում է ինչ-որ բան՝ հինը համարելով սխալ, բայց իր գրածի դիմաց գրում կամ թողնում է փաստ կաղապարը, ապա էլ ո՞րն է իմաստը այդ փոփոխության: Ստացվում է, որ տվյալ անձը ինքն իր գրածի հավաստիությունը կասկածի տակ է դնում:
  • ինձ համար հայաստանյան հասարակություն է օրինակ ՀՀ քաղաքացիություն ունեցող 5000 մարդ, 15000 մարդ, 500000 մարդ և այլն ու պարտադիր չի, որ այս տերմինը պարտադիր պետք է վերաբերվի կա՛մ բոլորին միասին, կա՛մ ոչ մեկին: Այն հարաբերական հասկացություն է և չի կարող լինել բացարձակ մեծություն իրականության մեջ: Այնպես որ տվյալ հոդվածում ջնջումներ կատարելուց առաջ նախ անհրաժեշտ է հասկանալ ջնջվող տերմինների իմաստը ու նոր կատարել թույլատրելի փոփոխություններ:
  • այս փոփոխությունը ի՞նչ պատճառաբանությամբ է կատարվել: Միգուցե ջնջողը համարում է, որ hetq.am կայքը հավաստի աղբյուր չէ՞, թե բուն միտքն է կասկածի տակ դնում: Եթե այո, ապա խորհուրդ կտամ այցելել հանրահայտ հուշարձանագետ Սամվել Կարապետյանին:
  • ոնց որ ասում են «ես չեմ, դու ես», եթե որևէ հոդվածում տեսնես «Քննադատություն» բաժին, կմտածես որ ինչի՞ մասին է այդ բաժինը: Ես կմտածեմ, որ տվյալ դեպքում Գարեգին Բ-ի կողմից հնչեցրած քննադատության մասին է: Պարզ է չէ՞ ասածս և կատարած սխալ անվանափոխությունը:--Գարդմանահայ (քննարկում) 12:10, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
  • Կներեք, իսկ ով է ձեզ, ինձ կամ որևէ մեկին իրավունք տվել հասարակության անունից խոսելո՞ւ, դուք սոցհարցում եք անցկացրել, որի ընթացքում: Հավաքել եք եկեղեցաշինական գործունեության մասին հասարակության կարծի՞քը: Անձամբ ես բավականին շատ մարդ գիտեմ, որոնք եկեղեցիների կառուցմանը խիստ դրական են վերաբերվում: Հիմա, իրենք, ի՞նչ է, հասարակություն չե՞ն:
  • Հիմնավորումները տրված են փոփոխությունների ամփոփման բաժիններում:
  • «Սկանդալ»-ը ենթակայական բառ է, որը ՈՉ մի դեպքում չի կարող արտահայտել երևույթը. եթե գտնում եք, որ պարզապես «Քննադատություն» բառը երկիմաստ է, ապա առաջարկում եմ վերնագիրը ձևակերպել այսպես. «Կաթողիկոս Գարեգին Բ գործունեության նկատմամբ քննադատությունը»:

--Rob (քննարկում) 19:03, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ու մի բան էլ. ինչքան նոր եկեղեցի է կառուցվում, այնքան էլ, ու գուցե ավելի, հին եկեղեցի է վերանորոգվում: Այսպես որ, այն պնդումը, որ Կաթողիկոսը կենտրոնացված է միայն նոր եկեղեցիների կառուցման վրա, իրականությանը չի համապատասխանում: --Rob (քննարկում) 19:25, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Return to "Գարեգին Բ" page.