Քննարկում:Գազային հաստատուն

Latest comment: 8 տարի առաջ by Littlethinker

Ջերմաստիճանը 1Կ-ով բարձրանալու փոխարեն առաջարկում եմ գրել 1Կ-ով փոփոխել(կարող է նաև իջնել). երկու դեպքում էլ կատարված աշխատանքի մոդուլը նույնն է:--Littlethinker (քննարկում) 10:47, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Albero ջան, կնայե՞ս։--Լիլիթ (քննարկում) 10:51, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Littlethinker։ Աշխատանքը նույնն է, բայց իզոբար պրոցեսում հնարավո՞ր է գազի ընդարձակում՝ ջերմաստիճանը իջեցնելու միջոցով։ Կարծում եմ՝ փոխելուց առաջ դա պետք է պարզել։ --Albero (քննարկում) 11:43, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Albero իզոբար պրոցեսում Գեյ-Լյուսակի օրենքն է ու գործում է թե՛ ջերմաստիճանի բարձրացման, թե՛ իջեցման, թե՛ ծավալի փոքրացման, թե՛ մեծացման դեպքում: V/T=const.- ուղիղ համեմատականություն է:Այսինքն՝ ջերմաստիճանն իջնելիս ծավալը փոքրանում է, բարձրանալիս՝ մեծանում, և հակառակը՝ ծավալը մեծացնելիս ջերմաստիճանն էլ է բարձրանում, փոքրացնելիս՝ իջնում: Շնորհակալություն արձագանքելու համար :) --Littlethinker (քննարկում) 12:38, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Littlethinker :) Ուրեմն, եթե սահմանման մեջ նշված է, որ գազը ընդարձակվում է, պետք է գրել՝ ջերմաստիճանը բարձրանում է։ Իսկ եթե գրվեր «գազի ծավալի փոփոխություն», կգրվեր՝ «ջերմաստիճանի փոփոխություն»։ Հաճելի է, որ ֆիզիկայի հոդվածներով եք հետաքրքրված :) --Albero (քննարկում) 12:47, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Albero ճիշտ եք...:) ուղղակի փոփոխելով-ը ավելի ընդհանրացված է ստացվում..:) բայց եթե գրված է ընդարձակվել, պիտի լինի բարձրանալ:--Littlethinker (քննարկում) 13:00, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Իմ կարծիքով կոնկրետությունը նպատակահարմար է այսպիսի դեպքում։ Եթե դասագրքերում և ուսումնական նյութերում ընդհանրացված գրեն, հարց է առաջանալու, թե ինչ փոփոխության մասին է խոսքը։ Երևի այդ պատճառով գրականության մեջ ամենուր սահմանումը տալիս են գազի տաքանալու կամ ընդարձակվելու դեպքի համար։ --Albero (քննարկում) 13:13, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Եթե ընդարձակվել է՝ հաստատ ճիշտ է բարձրանալը...ինքս փոփոխվել-ով եմ անցել, դրա պատճառով էլ մտածեցի, որ այդպես ավելի ճիշտ է: Ամեն դեպքում, հիմա մտածում եմ, որ հեչ էական չի :)--Littlethinker (քննարկում) 17:23, 27 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Return to "Գազային հաստատուն" page.