Քննարկում:Արցախի գրադարաններ

Latest comment: 6 ամիս առաջ by Gardmanahay in topic Վիքիֆիկացում

Վիքիֆիկացում

խմբագրել

Ընդհանուր առմամբ հոդվածը ներկա տեսքով ենթակա է ջնջման, սակայն դրել եմ վիքիֆիկացման կաղապարը, որպեսզի հոդվածը ստեղծողը կամ դրանով հետաքրքրվողները կատարեն անհրաժեշտ ուղղումները և պահպանեն հոդվածը։ Ներածության մեջ առկա է տեղեկություն, որը չգիգտես թե ի՞նչ ձևով է կապվում Արցախի գրադարանների հետ, Հաղպատի վանքը ոչ պատմական Արցախի, ոչ ներկայիս Արցախի հետ աշխարհագրական կապ չունի, նույնիսկ պատմական անձերի մասով կարելի է ասել կապ չունի (Գանձակեցին Արցախից չէ)։ Հոդվածը ստեղծողը փորձել է ինչ-որ ժամանակագրական կապ տալ իր կողմից ստեղծված ենթաբաժինների առանձնացման համար, սակայն տրամաբանական չէ թե ինչո՞ւ է այդպիսի բաժանում կատարել։ Օրինակ կա «Գրադարանները Շուշիում» ենթաբաժին և կա «Շուշիի կենտրոնական գրադարան» ենթաբաժին։ Եթե խոսքը Շուշի քաղաքում երբևէ գործած գրադարանների մասին է 1-ին ենթաբաժինը, ապա նշածս 2-րդ ենթաբաժինը պետք է նույնպես ներառվեր այնտեղ։ «Գրադարանները ԼՂԻՄ-ում» ենթաբաժնից հետո գալիս է «Ստեփանակերտի գրադարաններ» ենթաբաժինը, որտեղ գրված է, որ «Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը ստեղծվել է 1924 թվականին»։ Հարց է առաջանում, Ստեփանակերտը ԼՂԻՄ տարածքում չէ՞ր վարչականորեն, որ առանձին հավասարազոր ենթաբաժնով է գրված։ Նույն ենթաբաժնում գրված է, որ «Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը բացվել է 1947 թ. (2017թ. տվյալներով՝ գրքային ֆոնդ՝ 49.313»։ Ակնհայտ է, որ առկա է ժամանակագրական և տեղագրական խառնաշփոթ։ Այնուհետև գրված է «Շուշիի կենտրոնական գրադարան», «Շրջանային գրադարաններ» ենթաբաժինները։ Կրկին հարց է առաջանում, եթե խոսքը Արցախի Հանրապետության շրջանների գրադարանների մասին է, ապա Շուշի քաղաքը մտնում է Շուշիի շրջանի մեջ, հետևաբար այդ բաժինը նույնպես պետք է «Շրջանային գրադարաններ» ենթաբաժնում լիներ։ Սակայն այստեղ էլ կան այլ անհասկանալի հարցեր։ «Շրջանային գրադարաններ» ենթաբաժնում գրված է «Մարտունու շրջանային գրադարանը բացվել է 1950-ական թթ․․․», այսինքն՝ հարց է առաջանում, այդ ենթաբաժինը, որի վերնագիրը «Շրջանային գրադարաններ» է, վերաբերում է ԼՂԻՄ-ի՞ ժամանակաշրջանին, թե՞ Արցախի Հանրապետության ժամանակաշրջանին։ Կարճ ասած, պետք է հոդվածի ամբողջ բովանդակությունը վերաշարադրել այնպես, որ չլինի ժամանակագրական, տեղագրական խառնաշփոթ, չլինեն հոդվածին չառնչվող տեղեկություններ և այլն։ Նաև կարևոր է աշխարհագրական տեղանունների, այդ թվում՝ պետական կազմավորումների անունները ճիշտ գրել ըստ ժամանակաշրջանի։ Նարինե Գիժլարյան, խնդրում եմ կատարել համապատասխան փոփոխությունները։ Գարդմանահայ (քննարկում) 13:47, 22 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Քանի որ այդպես էլ արձագանք չեղավ, փորձեցի ինքս կատարել որոշ խմբագրումներ, սակայն պարզ դարձավ, որ ավելի լավ է այդպիսի խառնաշփոթը ուղղելու փոխարեն նոր հոդված գրեմ, բայց քանի որ հիմա դրա համար ժամանակ չունեմ, իսկ բովանդակությունը գրեթե ամբողջությամբ ջնջելը ճիշտ չեմ համարում այս դեպքում, ուստի ավելացրեցի 2 կաղապար (ավելացման հիմնավորումները նշել եմ խմբագրման պատմության մեջ)։--Գարդմանահայ (քննարկում) 15:34, 28 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ շատ: Կներեք, չեմ նկատել ձեր գրառումը: Համաձայն եմ ձեր դիտարկումների հետ, ինքս էլ զգացել եմ, որ նյութը վերանայման, ճշտումների, խմբագրման կարիք ունի, բայց ժամանակի սղության պատճառով չեմ կարողացել լրջորեն զբաղվել: NarBooklover (քննարկում) 17:46, 3 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Կիրակոս Գանձակեցուն հիշատակել եմ զուտ նրա համար, որ «նկարագրում է, թե ինչպես են մոնղոլները քրիստոնյաներին վաճառում նրանց սուրբ գրքերը, հավելելով, թե հայ իշխանները «խնդութեամբ առեալ, ափռէին յիւրաքանչիւր գալառ, բաշխելով յեկեղեցիս և ի վանօրայս»»:
Հաղպատը կամ Հաղպատի վանքը ոչ մի ձևով հիշատակված չի հոդվածում, խոսքը «Հաղպատի» Ավետարանի մասին է. ««Վեհամոր», «Վեհափառի», «Հաղպատի», «Թարգմանչաց», «Մեծշենի» Ավետարանները և բազմաթիվ այլ ձեռագիր մատյաններ պահվել են Արցախի եկեղեցիներում ու անհատ մարդկանց մոտ՝ այսպես հասնելով մեր օրեր և հանգրվանելով Մաշտոցի անվան Մատենադարանում, Վենետիկում, Չիկագոյում և այլուր»:
Ինչ վերաբերում է բաժին-ենթաբաժիններին, վերնագիր-ենթավերնագրերին և այլն, պարզապես անփորձ հոդվածագրի բաժանումներ են: 2 տարի առաջ չեմ տիրապետել Վիքիպեդիայի բոլոր գործիքներին, նույնիսկ տարրական բաների: Մեղքս ինչ թաքցնեմ՝ հիմա էլ շատ բաներ, նրբություններ չգիտեմ, հուսամ ժամանակ կգտնեմ՝ խորանալու և առավել մասնագիտական ու վարպետ ձևով հոդված գրելու համար: Կրկին ու կրկին շնորհակալ եմ: NarBooklover (քննարկում) 18:10, 3 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
NarBooklover, Ձեզ շնորհակալություն, որ նման թեմատիկայով հոդված եք գրել։ Այս հոդվածի վերաբերյալ եթե օգնության անհրաժեշտություն լինի, դիմեք, մեծ սիրով կօգնեմ։--Գարդմանահայ (քննարկում) 19:32, 3 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Return to "Արցախի գրադարաններ" page.