Քննարկում:Արմենակ Հայկազյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է հավաքորդ Հարություն Մինասյանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM


Անվանումը

խմբագրել

Աղբյուրում, կարծում եմ, կա վրիպակ: Հայերենում Արմենակ անունը «Արմենաք» ուղղագրությամբ չկա: Աղբյուրում մեծ հավանականությամբ տեղի է ունեցել վրիպակ, հատկապես որ այլ աղբյուրներ Արմենակ Հայկազյան են նշում, կամ էլ Armenak բառի սխալ տառադարձման արդյունք է: Chaojoker (քննարկում) 14:32, 19 Փետրվարի 2015 (UTC)

Հ.Գ. Ի դեպ, նաև Թուրքիայի քաղաքի համար պետք է որոշել որն է ճիշտ/ստանդարտ անվամունը՝ Գոնիա, Քոնյա, Կոնիա թե այլ բան (վերջին ուղղագրությունը կարծում եմ ավելի շատ ռուսաբանության արդյունք է): Քաղաքը սուֆիզմի կենտրոն է, և պարսկերեն/արաբերեն անվանումը «Ղունիե/Ղունիա» է, իսկ քանի որ թուրքերենում «ղ» չկա, հնչյունը նմանացվել է գ/ք-ի: Chaojoker (քննարկում) 14:39, 19 Փետրվարի 2015 (UTC)

Հնարավոր է, իհարկե, որ վրիպակ լինի, բայց գոնե կարելի է թողնել վերահղում: --Արմենուհի (քննարկում) 14:46, 19 Փետրվարի 2015 (UTC)

Այս դեպքում կարծում եմ վերահղում թողնելն անիմաստ է, որովհետև «Արմենաք» ուղղագրությունը տարածված սխալ չէ, և հավանաբար միայն տվյալ աղբյուրի ընթերցողներն այս անվամբ փնտռեն (արևմտահայերենում ևս «Արմենակ» է գրվում): Chaojoker (քննարկում) 08:45, 25 Փետրվարի 2015 (UTC)
Return to "Արմենակ Հայկազյան" page.