Քննարկում:Արաբերենի այբուբեն

Latest comment: 8 տարի առաջ by GeoO in topic Անվանում

Ժողովուրդ, «արաբիցա» արտահայտությունը բոլորովին անընդունելի է։ Դա ռուսական ռուսական արտահայտություն է, որը նույնիսկ ռուսների համար ժարգոնային երանգ ունի։ Առհասարակ գրային համակարգերի համար -ица վերջավորությանմբ անուններից գրանկան են ընկալվում միայն глаголица եւ кириллица եզրերը։ Որոշ դեպքերում (օրինակ՝ грузиница) նման կազմությունը առհասարակ կիրառվում է որպես «անհասկանալի գիր» իմաստով։ Որոշ դեպքերում՝ հատկապես латиница, որորշ չափով էլ арабица, դրանք ընդունելի են, բայց առհասարակ չի խրախուսվում։ Տեսեք, մասնավորապես, այստեղ։ Մենք կրկին ռուս պատրիարքից ավելի ուղղափառ ենք։ Հայերենում այդ -ица վերջածանցի համարժեքն է -գիր ածանցը՝ լատինագիր, կյուրեղագիր (կիրիլագիր), արաբագիր եւ այլն։ 46.71.130.178 13:51, 20 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, դիտարկման համար։ Հիմա կուղղվի ։) --ջեօ ») 14:39, 20 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն 46.71.130.178 16:02, 20 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Անվանում խմբագրել

Հայկ ջան, միջլեզվային հղումով այս հոդվածը կապված է Арабское письмо ― Արաբական գիր հոդվածին։ Սակայն մեզ մոտ վերնագիրը Արաբերենի այբուբեն է։ Ըստ քեզ՝ ո՞րն տարբերակն է ավելի ճիշտ։ Հայերեն Վիքիպեդիայում ընդունված է «գրեր» տարբերակը (Հայոց գրեր, Վրացական գիր, Հնդկական գիր և այլն․..)։ -- Ջեօ () 15:42, 15 Փետրվարի 2015 (UTC)

Արաբերենի այբուբեն, հայերենի այբուբեն: Ես հնդկերենը ու վրացերենը չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ ԵՊՀ հրատարակած բոլոր դասագրքերում գրված է արաբերենի այբուբեն: Ու Հայերենի այբուբենն էլ, եթե չեմ սխալվում: Հիմա մյուս վիքիներն էլ կնայեմ--Հայկ (արաբագետ) 11:52, 20 Փետրվարի 2015 (UTC)
Ջեօ ջան, մենակ ռուվիքին էր, պարզվեց: Մնացած բոլոր տեղերում այբուբեն է՝ [1]--Հայկ (արաբագետ) 11:55, 20 Փետրվարի 2015 (UTC)
Ուրեմն թող հենց այսպես էլ մնա։ ))) Ապրես։ -- Ջեօ () 11:56, 20 Փետրվարի 2015 (UTC)
Ի դեպ, վրացականն ու հնդկականն էլ մեծ մասամբ այդպես են: Չեմ կարող ասել դրանց պահով--Հայկ (արաբագետ) 12:00, 20 Փետրվարի 2015 (UTC)

Վերակենդանացնելով այս խոսակցությունը, Ջեօ, այսպիսի մի բան եմ նկատել: Արաբական գիրը իրականում այլ հոդված է, կարող ենք նայել օրինակ անգլերենը: Արաբերենի այբուբենը հենց սա է, ու էլի կարող ես նայել անգլերենը: Մոտ ժամանակներս կստեղծեմ Արաբական գիր հոդվածը, որը այժմ վերահղում է այս հոդվածին, բայց իրականում պետք է առանձին հոդված լինի: Կարո՞ղ եմ քեզ խնդրել՝ ջնջել դա: Շփոթմունքն առաջացրել է հենց ռուսերեն հոդվածը, որտեղ երկու հոդվածները գրել են մեկի մեջ:--Հայկ (արաբագետ) 09:24, 12 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Ջնջեցի վերահղումը։ --Ջեօ 09:42, 12 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Return to "Արաբերենի այբուբեն" page.