Քննարկում:Աստղ (այլ կիրառումներ)
Աստղը երկնային մարմին է, որի ներսում կատարվում, կատարվել են կամ պետք է կատարվեն միջուկային ռեակցիաներ, բայց ավելի հաճախ աստղ են անվանում այն մարմինները, որոնց մեջ կատարվում են միջուկային ռեակցիաներ և ոչ թե կատարվել են կամ նոր պետք է կատարվեն: Արեգակը հանիսանում է տիպիկ G կարգի խավին պատկանող աստղ: Աստղերը իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետևանքով: Աստղի մեջի ջերմաստիճանը չափվում է միլիոնավոր Կելվիններով, իսկ մակաեևույթի ջերմաստիճանը հազարավոր Կելվիններով: Աստղերի մեծամասնության մոտ էներգիայի գոյացումը կապված է նրա մեջ գոյացող միջուկային ռեակցիաների պատճառով, որի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի, որը կատարվում է բարձր ջերմաստիճանի ներքո: Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մարմինները: Երկրագնդին ամենամոտ գտնվող աստղի անունը Պրոկսիմա Ցենտավրա է, որը գտնվում է երկիր մոլորակից 4,2 լուսային տարի հեռավորության վրա (4,2 լուս. տարի =39 տրիլլիոն կմ = 3,9 x 1013 կմ):Անզեն աչքով երկնքում կարելի է նկատել մոտ 6000 աստղ, 3000 ական ամեն կիսագնդում, որոնք բոլորն էլ գտնվում են մեր գալակտիկայում:
Start a discussion about Աստղ (այլ կիրառումներ)
Talk pages are where people discuss how to make content on Վիքիպեդիա the best that it can be. You can use this page to start a discussion with others about how to improve Աստղ (այլ կիրառումներ).