Քննարկում:Աղվանք

Latest comment: 9 տարի առաջ by Vacio in topic Աղուանք

Աղուանք խմբագրել

Նախ՝ մինչև քարըեզները ջնջելը պետք է հղումներով բացատրեիր, հարգելի Գարդմանահայ, թե ինչի ես Աղուանք և Աղվանք տերմինները համարում տարբեր։ Եթե հղումներ չունես, որտեղ էլեկտրոնային գրված լինի, որ դրանք տարբեր են, ապա պատրաստիր գրքեր։ Եթե դա էլ չունես, սպասիր մեկ ամիս, ես կգամ, միասին կգնանք ՀՀ ԳԱԱ կամ ԵՊՀ պատմության ֆակուլտետ և համապատասխան մասնագետի հետ կնայենք Մողվսես Կաղանկատվացու ու մյուսների աշխատանքը, և տեսնենք, թե որտեղ կա գրված, որ Աղվանքն ու Աղուանքը տարբեր երկրներ, կամ երկրամասեր են։ Բոլոր տեսակի հարցերը, կապված Աղվանքի հետ կտանք ու կհասկանանք։ Ես, համենայն դեպս, կարող եմ հակառակը ցույց տալ։ Իսկ ինչ վերաբերում է նկարին, որտեղ Աղուանք էր գրած, ասեմ, որ ԱղՎանք չի էլ կարող գրվել անգլերենով։ --Hayk.arabaget (քննարկում) 06:45, 19 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Հուշման կարգով մի հարց տամ հարգելի Հայկ, պատմական որոշակի ժամանակաաշրջանում Հայաստանի Ուտիք և Արցախ նահանգները միասին ի՞նչ անունով էին տալիս։ Իսկ ընդհանրապես Աղվանք պետության մեր հոդվածում շատ են ադրբեջանիզացված մտքերը, պետք է էականորեն փոփոխել հոդվածը։ Շնորհակալություն, որ արձագանքեցիր։ --Գարդմանահայ (քննարկում) 06:49, 19 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Ի՞նչ կողմնակալության մասին ա խոսքը։ Պիտակի համար եմ հարցնում։ Կարողա ես պակաս հայրենասեր եմ կամ էնքան անգրագետ, որ պիտի ադրբեջանական վիքիպեդիայից օգտվեմ։ Կամ էլ հոդվածը ստեղծող մասնակիցը։ Իսկ Ուտիքն ու Արցախը, հուշման կարգով ասեմ, Առան էին կոչվում, ու այդպես կոչվում էին արաբների կողմից։ Նույն արաբներն էլ դրել են Ադրբեջան անունը․ Ատրպատականը բաղկացած է երկու բառից՝ ատր կամ ազար՝ պարսկերեն կրակ, պատական կամ փայագան՝ նույն անգլերեն pagan կամ ռուսերեն поганый, որ նշանակում է հեթանոս։ Այսինքն՝ Ատրպատական՝ հեթանոսների կրակարան, ու արաբները, չունենալով համապատասխան տառերը, գրել են աԶարԲայեՋան՝ չունենալով փ և գ տառեր։ Սա ուղղակի։ Իսկ Աղվանք կամ Աղուանք՝ գրաբար հայերենից՝ աղվաններ, քսանվեց ցեղերի միություն՝ Կուրից Կովկասյան լեռների տարածքում, ովքեր հիմնեցին այս երկիրը։ Քննարկումը առաջարկում եմ չշարունակել, մինչև մասնագետների հետ չխորհրդակցենք։ Մի առիթով ասել եմ, որ ուզում եմ հայերեն վիքիպեդիան լավագույնը լինի, ու դրա համար ոչ թե սիրողական, այլ մասնագիտական հոդվածներ են պետք։ Կամ գոնե՝ մասնագետների խորհուրդով գրված։ Չմոռանանք, որ սա ոչ թե մեր սիրողական հարթակն է, այլ հայ ազգի, հայալեզու ընթերցողի հանրագիտարանը, որը պիտի մենք՝ խմբագրից մինչև ադմին, հղկենք՝ կատարելության աստիճանի։--Hayk.arabaget (քննարկում) 18:28, 19 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, Ձեր գրած տեղեկատվությանը ես տիրապետում եմ։ Իմ հարցին Դուք չպատասխանեցիք, ավելի ճիշտ ամբողջական չպատասխանեցիք։ Իսկ մասնագետների մասով լիովին համամիտ եմ, պարզապես պետք է հաշվի առնել, որ այդ մասնագետներն էլ են ունենում տարբեր, հաճախ հակադիր կարծիքներ։ Հարց է առաջանում, թե որ մասնագետների օգնությանը պետք է դիմենք։ Շատ լավ կլինի, որ Հայերեն Վիքիպեդիան դառնա ամենաորակյալը։--Գարդմանահայ (քննարկում) 08:38, 20 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Աղուանքը և Աղվանքը նույնն են․ մեկը դասական ուղղագրությամբ, մյուսը՝ արդի։ Եվ ինչպես պատմական գրեթե բոլոր երկրները, Աղուանքն էլ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր սահմաններ, և էթնիկ կազմ է ունեցել․ սկզբում ընդգրկել է Կուրի հյուսիսային ափը, բնակիչներն էլ եղել են կովկասյան ցեղեր, իսկ վաղը միջին դարում՝ Կուրի հարավային ափը, բնակիչներն էլ հիմնականում հայեր են եղել կամ հայացած ցեղեր։ Ոչ մի հակասական բան կամ ոչ չեզոք բան չկա այստեղ։ --vacio 11:38, 20 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Աղվանք" page.