Քննարկում:Աղվանից կաթողիկոսություն

Latest comment: 10 տարի առաջ by Hayk.arabaget

Չարժի՞ միացնել Աղվանից եկեղեցի հոդվածի հետ։ --vacio 12:32, 7 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Կարծում եմ ոչ: Աղվանից եկեղեցի՝ նշանակում է աղվան ժողովրդի եկեղեցի, իսկ Աղվանից կաթողիկոսությունը Մեծ Հայքի կաթողիկոսության արևելյան թևն էր, որն իր մեջ ներառում էր ոչ միայն Աղվանքը, այլև Արցախը, Սյունիքը և Ուտիքը: Ուստի Տաթևի վանքը, Գանձասարը, Դադիվանքն ու Ամասարը, և 100-ից ավելի հայկական վանքեր չեն կարող համարվել աղվանից եկեղեցի:--Hayk.arabaget (քննարկում) 14:57, 7 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Ոչ, եթե չեմ սխալվում Աղվանից գրաբարում նշանակում է Աղվանքի (հմմտ․ «Պատմութիւն Աղուանից աշխարհի») և ոչ Աղվանական ցեղերի կամ ժողովրդի։ Այսպես թե այնպես, երկու հոդվածները նույն առարկային են վերաբերում՝ ՀԱԵ այն ստորաբաժանումը, որն ընդգրկել է բուն Աղվանքը և Արցախն ու Ուտիքը։ Ինչ խոսք, գուցե Աղվանքի կաթողիկուսությունը ավելի ճիշտ անվանում է, բայց դա արդեն երկրորդ հարցն է։
Մի ճշտում էլ (և գուցե ավելորդ է ասել)՝ «Աղվանից եկեղեցի» և «աղվանական եկեղեցի» հասկացությունները պետք է չշփոթել։ --vacio 15:51, 7 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Իդեպ, այստեղ նույնպես եկեղեցին և կաթողիկությունը տարբեր հոդվածներով են ներկայացված, գուցե այնուամենայնիվ մենք էլ թողնենք երկու հոդված։ --vacio 15:54, 7 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Քննարկման մասով չեմ կարող ասել, բայց Աղվանից նշանակում է Աղվանների. հմմտ՝ հոգն. ուղղ.՝ Աղվանք, հոգն. սեռ. Աղվանից (ք-ն հոգնակերտ մասնիկ է, ի-ն՝ հոլովիչ): Այսինքն ժամանակակից հայերենով Աղվանից-ը կնշանակի Աղվանների: A.arpi.a (քննարկում) 16:27, 7 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Չի համապատասխանում այդ 2 հասկացությունները: Բացի Ձեր նշած աղբյուրից, մի բան էլ հավելեմ , որ ավելորդ անգամ ապացուցում է հակառակը: Նայենք վպ-ի մյուս լեզուներին, ոչ մեկը չի նկարագրում աղվանքի եկեղեցին որպես արևելահայկական ու բուն աղվանքի, իսկ եթե մենք դնենք դա, ապա դրանով հակասելու ենք, մյուս կողմից՝ հայկական վանքերի նկարները դնել աղվանքի՝ այդ ձևակերպումն ունեցող էջի և այդ մետավիքիի մեջ, կարող է տպավորություն թողնել, որ դրանք աղվանական եկեղեցիներ են, որովհետև , էլի եմ ասում, ամերիկացիները, օրինակ, որ մտնեն հայկական էջը նույն հոդվածի, կտեսնեն հայկական եկեղեցիներ, նյութը չեն հասկանա, բայց սխալ տպավորություն կմնա. մի բան, որը այդքան պրոպագանդում են ադրբեջանցիները, մենք մի հարվածով ջուր կլցնենք նրանց ջրաղացին: Բացի այդ 4-րդ պատճառը, հայ առաքելական եկեղեցին ունեցել է 4 նվիրապետական աթոռ-կաթողիկոսություն և 2 պատրիարքություն, արևելյան՝ Աղվանքի, հարավային՝ Աղթամարի, արևմտյան՝ Կոստանդնուպոլսի, կենտրոնական՝ Էջմիածնի, ինչպես նաև Կիլիկիայի ու Երուսաղեմի: Այս անունները պետք է լինեն վիքիում հենց այսպես: --Hayk.arabaget (քննարկում) 16:28, 7 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Արփի ջան, համամիտ եմ Ձեզ հետ, ճիշտ եք: Այդ թվում՝ Կաղանկատվացու աշխատության հետ շփոթել պետք չէ, պատմություն աղվանից աշխարհի նշակակում է ոչ թե Աղվանքի, այլ աղվանների, նույն տրամաբանությամբ, ինչպես՝ պատմություն հայոց աշխարհի: Ձեր ասած դեպքը, Վաչագան ջան, կլիներ ոչ թե Աղվանից աշխարհի, այլ գրաբարով կհնչեր՝ Աղվանք աշխարհի--Hayk.arabaget (քննարկում) 16:34, 7 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Աղվանից կաթողիկոսություն" page.