CEE Spring 2015
CEE Spring 2015
Այս հոդվածը կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է CEE Spring 2015 նախագծի շրջանակներում։


«Կարճ բովանդակություն» բաժնի ստուգում ըստ բնագրի խմբագրել

Այս գիրքը կարդացել եմ մոտ երեք տարի առաջ, հոդվածը ընտրեցի թարգմանելու ռուսերեն վիքից՝ վստահ լինելով, որ պահպանել եմ կարդալու ընթացքում արածս բազմաթիվ նշումները և կառաջնորդվեմ դրանցով։ Ցավոք, նշումները չգտա, մի բան կարծես հաստատ հիշում եմ՝ Նինոն կամավոր փախչում է Նախարարյանի հետ Ալիի հետ ամուսնանալուց առաջ։ Մինչդեռ ըստ ռուսերեն վիքիի տեքստի՝ հակառակն է։ Ուրախ կլինեմ, որ գրքի բովանդակությանը ծանոթ խմբագիրները նշումներ կամ խմբագրումներ անեն այս կապակցությամբ, մինչև ես էլ կհասցնեմ վերանայել գիրքը։ --Albero (քննարկում) 18:56, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Գրքի վերնագրի մասին խմբագրել

Հայկ, «Հետագա ընթերցանություն» բաժնում նշված գրքի վերնագիրը գրել եմ նույնությամբ. այն խմբագրելու կարիք չկար։ Բացի այդ, որքան ինձ հայտնի է, մեզանում ընդունված է «մահմեդական» բառը, ոչ թե «մուսուլմանը»։ --Albero (քննարկում) 09:38, 16 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, Albero: Այո, ճիշտ ես, պետք է վերնագրով առաջնորդվել, դա իմ թերությունն էր: Բայց մուսուլմանը և մահմեդականը տարբեր հասկացություններ են, ինչպես քրիստոնյան և հիսուսականը: Իսկ մուսուլման իմաստով մահմեդական օգտագործելը արխայիզմ է: Մահմեդականության մասին կարող ես լրացուցիչ կարդալ Muhammadiya հոդվածում: Իսկ այդ միաստվածական կրոնը կոչվում է միայն իսլամ--Հայկ (արաբագետ) 17:22, 16 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ, այսինքն, մուսուլման և իսլամադավան բառերը կարող ենք որպես հոմանիշներ կիրառել, իսկ մահմեդականություն ասելով մասնագիտական տեքստում նկատի ունենք ինդոնեզիական կազմակերպությունը։ Ճիշտ հասկացա՞։ --Albero (քննարկում) 20:35, 16 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Այո, Albero, կրոնը կոչվում է իսլամ, հետևորդները՝ մուսուլմաններ կամ իսլամադավաններ, աղանդը՝ մահմեդականություն, հետևորդները՝ մահմեդականներ: Աղանդը ունի շիական արմատներ--Հայկ (արաբագետ) 20:38, 16 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Լավ, շնորհակալություն ։) --Albero (քննարկում) 20:48, 16 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Return to "Ալի և Նինո" page.