Քլիֆ Բլեզինսկի (երբեմն՝ Բլեժինսկի, անգլ.՝ Cliff Bleszinski, հայտնի է նաև որպես CliffyB, փետրվարի 12, 1975(1975-02-12), North Andover, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), խաղի դիզայներ, առավել հայտնի է Unreal և Gears of War խաղերի շարքի վրա շարունակական աշխատանքով։ Ըստ IGN-ի՝ «բոլոր ժամանակների խաղ ստեղծողների հարյուրակում» զբաղեցնում է 40-րդ տեղը[1]։

Քլիֆ Բլեզինսկի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1975(1975-02-12) (49 տարեկան)
ԾննդավայրNorth Andover, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունBonita High School?
Մասնագիտությունդիզայներ
 Cliff Bleszinski Վիքիպահեստում

Բլեզինսկու առաջին համակարգչային խաղը եղել է «The Palace of Deceit: Dragon’s Plight»-ը՝ պիքսել-հանթինգ քվեստ ժանրում․ խաղը գրվել է 1991 թվականին, երբ նա 17 տարեկան էր[2]։ Նա նաև հայտնի է որպես «Dare to Dream» և «Jazz Jackrabbit» խաղերի հեղինակներից մեկը (արդեն Epic MegaGames-ի կազմում)։ 2006 թվականին նա հանդես է եկել որպես Xbox 360-ի համար «Gears of War»-ի առաջատար դիզայներ։

«CliffyB» մականունը ստացել է դեռ դեռահաս ժամանակ, սակայն այն պահպանել է մինչ օրս[3]։ 2008 թվականին նա հայտարարել է մականունից ազատվելու ցանկության մասին, հավատալով, որ «ժամանակն է մի քիչ մեծանալու»[4]։ Ավելի ուշ՝ «Kotaku.com» տեսախաղերի բլոգը նրան անվանել է «Dude Huge»[5][6]:

2012 թվականի հոկտեմբերին Քլիֆ Բլեսինսկին, որը պատասխանատու էր «Unreal», «Unreal Tournament» և «Gears of War» խաղերի շարքի մշակման համար, հայտարարել է Epic Games ստուդիայից հեռանալու մասին։ Աշխատանքից ազատվելը Քլիֆը բացատրում է հոգնածությամբ. դիզայները պարզաբանել է, որ իրեն դադար է պետք, քանի որ 20 տարի աշխատել է խաղերի վրա։

2014 թվականի հունիսի 30-ին Քլիֆը պաշտոնապես հայտարարել է, որ վերադառնում է խաղային արդյունաբերություն՝ խոստանալով ցուցադրել իր նոր նախագիծը[7]։ Այդ նախագիծը առցանց հրաձիգ «LawBreakers» էր, որը թողարկվել է Քլիֆի կողմից հիմնադրված «Boss Key Productions»-ի կողմից[8]։ 2017 թվականի օգոստոսի 8-ին թողարկված նախագիծը, սակայն չի կարողացել բավարար խաղային լսարան հավաքել և փակվել է մեկ տարի անց՝ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին[9], իսկ ստուդիան փակվել է 2018 թվականի մայիսի 14-ին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cliff Bleszinski». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Стрелковый полигон. Клифф Блежински: «Есть вопросы, которые заставляют нас просыпаться с криком поутру». // GameStar.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «The Grammar of Fun». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  4. «Blog post on MTV Multiplayer». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Gears isn't a game it's a platform». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  6. «Kotaku PS3 Controller interview». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  7. «Twitter / therealcliffyb: I'm officially coming out of …». twitter.com. 2014 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  8. Karmali, Luke (2015 թ․ օգոստոսի 26). «Gears of War Creator Cliff Bleszinski Announces New Game LawBreakers». IGN. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Шутер LawBreakers стал бесплатным, но уже в сентябре закроется». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  10. Schreier, Jason (2018 թ․ մայիսի 14). «Radical Heights Developer Boss Key Games Shuts Down». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.

Գրականություն խմբագրել