Քերրիի օրագրերը (վեպ)

գիրք

Քերրիի օրագրերը (վեպ) (անգլ.՝ The Carrie Diaries), երիտասարդական ռոմանտիկ վեպ՝ տպագրված 2010 թվականին։ Գիրքը պատմում է գլխավոր հերոս Քերրի Բրեդշոուի դեռահասական կյանքի, դպրոցական տարիների և Նյու Յորքում լրագրող աշխատելու տարիների մասին։

Քերրիի օրագրերը
անգլ.՝ The Carrie Diaries
ՀեղինակՔենդես Բուշնել
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնամակավեպ և երիտասարդական վիպակ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Carrie Bradshaw?
ՀաջորդSummer and the City?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHarperCollins
Հրատարակման տարեթիվապրիլի 27, 2010
ԳՄՍՀ978-2-226-20868-2
OCLC670390841 և 457152364

Առաջին մասը հրապարակվել է 2010 թվականի ապրիլի 27-ին, իսկ երկրորդ մասը՝ «Ամառը մեծ քաղաքում»՝ 2011 թվականի ապրիլին։ 2012 թվականին The CW հեռուստաալիքը սկսել է աշխատել «Քերրիի օրագրերը» նախագծի վրա, որը նկարահանվել է համանուն վեպի մոտիվներով[1]։ Պատանի Քերիի դերը բաժին է հասել դերասանուհի Անեսոֆիա Ռոբին[2], սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 14-ին։

Սյուժե խմբագրել

1980-ականների սկիզբն էր։ Մեծ քաղաքում սեռական պաշտամունքային սերիալի իրադարձություննեից շատ առաջ հայտնի գրող Քերրի Բրեդշոուն հանգիստ արվարձանից հասարակ աղջիկ էր։ նա ավարտում է դպրոցը և պատրաստ է սկսել հասուն կյանք՝ համարձակորեն նայելով ապագային։ Քերրին և իր ընկերները անբաժան էին, մինչև այն պահը, երբ նրանց կյանքում հայտնվեց Սեբաստիան Քիդը։ Քերրիի հարաբերությունները մարդկանց հետ փոխվում են և նա կիմանա, թե ովքեր են իր իրական ընկերները։

Ի վերջո, նա հրավեր է ստանում «գրողների դպրոց»-ից և շարժվում է Նյու Յորքը նվաճելու, որտեղ նրան սպասում են հուզիչ ռոմանտիկ արկածները։

Կերպարներ խմբագրել

  • Քերրի Բրեդշոու (անգլ.՝ Carrie Bradshaw)՝ 17-ամյա գլխավոր հերոսուհին աշակերտուհի և սկսնակ գրող է։ Երեք քույրերից ավագն է։ Պատմությունը պատմվում է Քերրիի անունից, որտեղ ներկայացնում է իր ավարտական դասարանում սովորելու տարին։ Նրա մայրը մահանում է նախքան վեպի իրադարձությունների սկսելը։ Երբ Սեբաստիան Քիդը տեղափոխվում է իր դպրոց, Քերրին թշնամանում է Դոննայի նկատմամբ, որը աղջկա անձնական կյանքում հանգեցնում է մի շարք անհաջողությունների։ Սակայն ավելի ուշ պարզվում է, որ նրանց հետևում կանգնած է ոչ թե Դոննան, այլ Քերրիի մյուս ընկերուհի Լալին։ Քերրին դիմել է մասնակցելու Նյու Յորքում սկսնակ գրողների դասընթացին, սակայն նրան մերժեցին։ Շուտով սկսում է դպրոցական թերթի համար երգիծական հոդվածներ գրել, որոնք արժանանում են ընդունող հանձնաժողովի հավանությանը, և աղջիկը վերջապես ստանում է «Մեծ խնձոր»-ում վերապատրաստվելու հրավերը։
  • Սեբաստիան Քիդ (անգլ.՝ Sebastian Kydd)՝ պատանի, որը տեղափոխվել է մեկ այլ դպրոց, որովհետև նրան վռնդել էին իր դպրոցից։ Նրա մայրը Քերրիի մոր վաղեմի ընկերուհին է։ Դեռևս 12 տարեկան հասակում Քերրին սիրահարված էր Սեբաստիանին։ Քերրին նրան նկարագրում էր որպես իդեալական տղա, ի վերջո նա հիասթափվում է իր պատանեկությունից, երբ բացահայտվում է Սեբաստիանի սուտն ու Լալիի հետ ինտրիգը։ Ավելի ուշ Քերրին հասկանում է, թե ինչու Սեբաստիանը հեռացավ իրենից։
  • Դոննա ԼաԴոննա (անգլ.՝ Donna LaDonna)՝ դպրոցի ամենահայտնի աղջիկը, որից բոլորը վախենում են։ Քերրին նրա մեջ տեսնում էր որպես գաղտնի թշնամի։ Ի վերջո Դոննան ու Քերրին դառնում են լավ ընկերներ՝ միասին այցելելով լուսանկարչական դասերի։ Դոննան Քերրիին է տալիս Նյու Յորքում ապրող իր զարմիկի հեռախոսահամարը, որը պարզվում է Սամանտա Ջոնսն է։
  • Լալի Քանդեզի (անգլ.՝ Lali Kandesie)՝ Քերրիի «երդվյալ ընկերուհին»[3], վեպի գլխավոր բացասական կերպարը։ Սկզբում աղջիկը ընթերցողներին ներկայանում է բարի և հոգատար ընկերուհի, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Քերրին սկսում է Սեբաստյանի հետ սիրավեպ։ Այդ ժամանակ դրսևորվում է Լալիի իրական կերպարը։ Լալին Քերիին տրամադրում է Դոննա Լադոննայի դեմ, և երբ Սեբաստիանն ու Քերրին խնդիրներ ունեին հարաբերություններում, նա սիրեցյալին տանում է ընկերուհու մոտ։ Ի վերջո, Սեբաստիանը դավաճանում է Քերրիին և նույնիսկ չի փորձումել ներողություն խնդրել իր արարքի համար։
  • Ջորջ Քարթեր (անգլ.՝ George Carter)՝ Քերրիի գեղեցկադեմ երկրպագուն։ Նա Նյու Յորքից է և սովորում է Բրաունում։ Նա ուշադիր է աղջկա նկատմամբ և ամեն կերպ աջակցում է Քերրիին գրող դառնալու հարցում։ Սակայն Քերրին նրան պարզապես ընկեր էր ընդունում, չնայած հոր՝ Ջորջի հետ ամուսնանալու հորդորներին։ Ջորջը ընկերություն է անում Սեբաստիանի ավագ քրոջ՝ Ամելիայի հետ։ Նրանից իմանում է Քերրիի և Սեբաստիանի սիրավեպի մասին, որը կոտրում է Ջորջի սիրտը։ Ջորջը Քերրիին ծանոթացնում է իր հերաքրոջ՝ հայտնի գրող Մերի Գորդոն Հովարդի հետ, որին Քերրին անվանում է «Մեծ Հովարդ» անգլ.՝ The Gorgon:
  • Ուոլթ (անգլ.՝ Walt)՝ Քերրի լավագույն ընկերը, որը սիրավեպ ունի Քերրիի ընկերուհիներից մեկի՝ Մեգիի հետ։ Զույգը հանդիպել է երկու տարի։ Սակայն Մեգիին տարօրինակ էր թվում, որ նրանց միջև ոչինչ չի եղել, և նրանք բաժանվում են։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Ուոլթը համասեռամոլ է և շփվում է 20-ամյա ֆուտբոլիստ Ռենդի Սանդերսոնի հետ։ Իմանալով որդու ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին՝ նրան վռնդում է տանից ապրելու մոտակա վրանում, բայց վճարում է քոլեջի ուսման վարձը, քանի որ դա նրա պարտքն էր։
  • Մեգի (անգլ.՝ Maggie)՝ Քերրիի լավագույն ընկրուհին, որը տառապում է թերգնահատված ինքնագնահատականից։ Ուոլթի հեը բաժանվելուց հետո սկսում է հանդիպել մեկ այլ տղայի՝ հրատարակիչ Պիթերի հետ։ Անընդհատ լաց է լինում և գտնվում է նյարդային ծանր իրավիճակում։ Անհանգստանում է, որ Քերրիի նոր հոդվածի պատճառով աղջիկների հետաքրքրությունը Փիթերի նկատմամբ կավելանա, իսկ որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ նրա վախը անհիմն չէր։
  • Ռոբերտա Քասթելս (անգլ.՝ Roberta «Mouse» Castells)՝ հայտնի է «Հզոր մուկ» (անգլ.՝ Mighty Mouse) կեղծանվամբ։ Քերրիի ընկերուհիներից է։ Իրեն համարում է դպրոցի ամենախելացի աղջիկը։ Երբ Ռոբերտան պատմում է, որ սեռական հարաբերություն է ունեցել իր ընկերոջ՝ Դեննիի հետ, Քերրին հարցնում է, թե արդյոք նա դպրոցի միակ կույսն է։ Ռոբերտան շատ հաճելի աղջիկ է և բոլորի հետ լեզու գտնում։
  • Փիթեր Արնոլդ (անգլ.՝ Peter Arnold)՝  դպրոցական թերթի խմբագիր, որի համար գրում է Քերրին։ Մեգինն սկսում է հանդիպել Պիթերի հետ Ուոլթից բաժանվելուց հետո։ Սակայն ավելի ուշ երիտասարդը Մեգիից հրաժարվում է հանուն Դոննա Լադոննայի։ Հենց Փիթերն է պնդել, որ Քերրին սկսի գրել իր թերթի համար։
  • Միսսի և Դորրիթ (անգլ.՝ Missy & Dorrit)՝ Քերրիի կրտսեր քույրերը։ Միսսին ավելի հնազանդ է Դորրիթի հետ համեմատած։ Քերրին ավելի մոտ հարաբերություններ ունի Միսսիի հետ, մինչդեռ Դորրիթը նախանձում էր նրան, քանի որ ըստ նրա՝ մայրը ամենից շատ Քերրիին էր սիրում։

Արձագանքներ խմբագրել

Los Angeles Times-ը վեպն անվանել է «հնարամիտ է, որից չի կարելի կտրվել» (անգլ.՝ an addictive, ingenious origin story)[4]:

Ռուսական հրատարակություն խմբագրել

Ռուսաստանում վեպը լույս է տեսել Մայա Բալաբանովայի թարգմանությամբ՝ «Աստրյոլ» հրատարակչատան կողմից։ Գիրքը պինդ և փափուկ շապիկներով հրատարակվել է համապատասխանաբար 2010 և 2011 թվականներին[5][6]։ Ծավալը կազմում է 448 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sex and the City» Prequel Set for the CW!, US Magazine, September 12, 2011
  2. Swift, Andy (2012 թ․ փետրվարի 27). «AnnaSophia Robb Cast As Carrie Bradshaw In The CW's 'Carrie Diaries' Pilot». Hollywood Life by Bonnie Fuller. Արխիվացված է օրիգինալից (May require Firefox 3/IE7 to view properly) 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  3. От английского слова «frenemy» — обозначающего степень отношений на грани дружбы и конкуренции.
  4. Book review: 'The Carrie Diaries' by Candace Bushnell
  5. Дневники Кэрри | ID 5319787 | The Carrie Diaries | Автор: Кэндес Бушнелл | Переводчики Майя Балабанова, Д. Александров | Языки: Русский | Издательство: АСТ, Астрель | ISBN 978-5-17-067654-5, 978-5-271-28356-7; 2010 г.
  6. Дневники Кэрри | ID 7353619 | The Carrie Diaries | Автор: Кэндес Бушнелл | Переводчики Майя Балабанова, Д. Александров | Языки: Русский | Издательство: АСТ, Астрель | ISBN 978-5-271-37599-6; 2011 г.

Արտաքին հղումներ խմբագրել