Քեյվան-Շաղախի բարբառ
Քեյվան-Շաղախի բարբառ - հայերենի ս ճյուղին պատկանող բարբառ։
Խոսվել է Շաղախի և Քեյվանի շրջանների Սըղըն, Բարդ, Ղասաբ, Խուդաֆերին գյուղերում։ Մոտ է Ղարադաղի բարբառին։ Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան ձայնեղազուրկ (պ, փ)։ Այս բարբառում լ-ն վերածվում է յ-ի (կիրիյիս, մնայիս)։ Խոնարհման մեջ չունի անցյալ կատարյալի սովորական ժամանակաձևը. դրա փոխարեն օգտագործվում է վաղակատար ներկան, իսկ վաղակատար ժամանակաների փոխարեն՝ հարակատար ժամանակաները։ Բացառական հոլովը կազմվում էվերլուծական ձևով անա մասնիկով (սարէն անա)[1]։