Քեյթ Էլիզաբեթ Փայփեր (Քեթի Փայփեր), (անգլ.՝ Kate Elizabeth «Katie» Piper), հոկտեմբերի 12, 1983(1983-10-12) կամ օգոստոսի 25, 1983(1983-08-25)[1], Andover, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լրագրող, հեռուստահաղորդավար և մոդել[2] ։

Քեթի Փայփեր
Ծնվել էհոկտեմբերի 12, 1983(1983-10-12) (40 տարեկան) կամ օգոստոսի 25, 1983(1983-08-25)[1] (40 տարեկան)
ԾննդավայրAndover, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավարուհի, cosmetologist, մոդել և հաղորդավար

Կենսագրություն խմբագրել

Փայփերը ծնվել է Հեմփշիր կոմսությունում՝ Անդովերում։ Հայրը եղել է վարսահարդար։ Դպրոցն ավարտելուց հետո կոսմետոլոգ է սովորել։ Հետագայում նա սկսել է մոդելի կարիերան, մասնակցել տարբեր նորաձևության և գովազդային ֆոտոսեսիաների, այդ թվում՝ ազգային թերթերի համար։ Նա նաև սկսել է աշխատել որպես գովազդային մոդել, կատարել է կենդանի միջոցառումներ՝ մարտարվեստի մրցումներում աշխատել ռինգում։

Հարձակում և բռնություն խմբագրել

Դենիել Լինչը, որը եղել է մարտարվեստի մարզիկ, նրա հետ ծանոթացել է «Facebook» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է նրա հետ։ Նրանք առաջին անգամ հանդիպել են այնտեղ, որտեղ աշխատել է Փայփերը։ Վերջինս գոհ է մնացել իրենց հանդիպումից, չիմանալով, որ նախկինում Դենիելը բանտարկվել էր մարդու դեմքին եռացող ջուր լցնելու համար։

Նրանց հարաբերություններից երկու շաբաթ անց՝ 2008 թվականի մարտի 29-ին, ճաշից հետո նրանք հյուրանոցային համար են պատվիրել։ Հյուրանոցի համարում Լինչը ծեծել և բռնաբարել է Փայփերին՝ սպառնալով նրան դանակահարել և կախել։ Միևնույն ժամանակ Լինչը վնասվածքներ է հասցրել Փայփերի ձեռքին։ Փայփերը ստացած վնասվածքների համար բուժվել է, սակայն վախեցել է տեղյակ պահել ոստիկաններին[3][4]։

Քեյթին բազմաթիվ հեռախոսազանգեր ու ներողություն է ստացել Լինչից։ 2008 թվականի մարտի 31-ին՝ առաջին հարձակումից երկու օր անց, Լինչը համոզել Քեյթին գնալ ինտերնետ սրճարան՝ կարդալու իր ֆեյսբուքյան նամակը։ Ավելի ուշ, Լինչի հանցակիցը՝ Ստեֆան Սիլվեստրը հետևել է Քեյթին և ծծմբական թթու լցրել Քեյթի դեմքին։ Փողոցային տեսախցիկները ֆիքսել են հարձակումը, իսկ Լինչն ու Սիլվեստրը ավելի ուշ ձերբակալվել են։ Փայփերը 40-ից ավելի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, սակայն ի վերջո նա մի աչքով կույր է մնացել։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 6-ից Քեյթին ամուսնացած է Ռիչարդ Ջեյմս Սաթոնի հետ, որի հետ հանդիպել է չորս տարի՝ մինչև իրենց հարսանիքը։ Զույգն ունի երկու դուստր՝ Բել Էլիզաբեթ Սաթոնը (ծնված 2014 թվականի մարտի 14-ին)[5] և Պենելոպա Դայան Սաթոնը (ծնված 2017 թվականի դեկտեմբերի 10-ին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Acid attack model Katie Piper gets sight back». BBC. 2012 թ․ փետրվարի 7. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  3. «My Beautiful Face». BBC. 2009 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Images of Katie Piper working as a 'ring girl'». Katiepiper.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «I am delighted to tell you that our daughter Belle Elizabeth was born today! Overwhelmed with happiness. We can't wait to get to know her!». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.