Քարշիչ հաստոն, կորզանիչ հաստոն, մետաղները քարշումով մշակող մեքենա։ Բաղկացած է աշխատանքային գործիքից՝ կորզանից և քարշիչ հարմարանքից, որը մշակվող մետաղը ձգում է կորզանի միջով։ Ըստ ձգիչ հարմարանքի մշակվող մետաղի ուղղագիծ շարժումով և մշակվող մետաղի փաթաթումով քարշիչ հաստոններ։ Ուղղագիծ հաստոնները տարբերվում են ըստ գլխավոր հաղորդակի գործողության բնույթի։ Թմբուկավոր հաստոնները լինում են միակի՝ մեկ տանող թմբուկով, որոնցում մետաղի քարշումը կատարվում է մեկ կորզանի միջով ձգելով, և բազմակի՝ մի քանի թմբուկներով հաստոններ, որոնցում մետաղը միաժամանակ ձգվում է աջորդաբար տեղակայված մի շարք կորզանների միջով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։