Շիլին քարե անտառի գլխավոր մուտքը

Շիլինի քարե անտառ, կրաքարե կազմավորումների խումբ Չինաստանի Յունան նահանգի Շիլին կոմսությունից 500 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոն Կունմինից ՝ 90 կմ հեռավորության վրա: Բարձր ժայռերը ստալագմիտների նման թափվում են գետնին: Դրանցից շատերը նման են քարացած ծառերի, այդ պատճառով էլ քարե անտառի պատրանք է ստեղծվում: 2007 թվականից այս վայրի 2 մասեր՝ Նաիգու քարե անտառը (乃古石林) և Սուոգեյ գյուղը (所各邑村) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են համաշխարհային ժառանգության մաս՝ դասվելով Հարավային Չինաստանի կարստային հուշարձանների շարքում[1]: Այս վայրը Չինաստանում համարվում է ամենաբարձր կարգի տեսարժան վայր[2]:

ԱռանձնահատկություններԽմբագրել

 
Շիլին

Շիլինի ազգային գեղատեսիլ վայրերի շրջանը (昆明市石林风景区) զբաղեցնում է մոտ 400 կմ2 տարածք և բաժանված է 7 տեսարժան վայրերի: Դրանք են՝

  • Մեծ և փոքր քարե անտառներ (大、小石林), որոնք նաև հայտնի են Լիզիջինգ քարե անտառներ (李子菁石林) անվանմամբ
  • Նաիգու քարե անտառ (乃古石林)
  • Ջիյուն քարանձավ (芝云洞)
  • Չանգ լիճ (长湖- թարգմանաբար՝ Երկար լիճ)
  • Յուե լիճ (月湖- թարգմանաբար՝ Լուսնի լիճ)
  • Դադիյե ջրվեժ (大叠水)
  • Ցիֆենգ քարանձավ (奇峰洞)

Այս գոյացությունները, որոնք առաջացել են կրաքարի քայքայման արդյունքում, մոտ 270 միլիոն տարեկան են և հայտնի են և՛ ներգնա, և՛ ներքին զբոսաշրջիկների շրջանում[3]: Մոտակայքում կան բազմաթիվ հյուրանոցներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են գիշերել:

Մշակութային արժեքԽմբագրել

Համաձայն լեգենդի՝ անտառը Յի ժողովրդից սերած մի գեղեցիկ աղջկա՝ Աշիմայի (阿诗玛) ծննդավայրն է: Նա սիրահարվում է մի տղայի, սակայն նրան թույլ չեն տալիս ամուսնանալ նրա հետ, և նա վերածվում է քարի այն անտառում, որը դեռ կրում է նրա անունը[4]: Ամեն տարի 6-րդ լուսնային ամսվա 24-րդ օրը Յի ժողովուրդը տոնում է ջահերի փառատոնը (火把节- Huǒbă Jié), որի ժամանակ պարում են ժողովրդական պարեր և անցկացնում ըմբշամարտի մրցույթներ:

Տրանսպորտային միջոցներԽմբագրել

Կունմինի հյուսիսային ավտոկայանից Քարե անտառ են տանում ավտոբուսներ: Ճանապարհը կարելի է անցնել մոտ 1,5 ժամում: Քարե անտառ կարելի է հասնել նաև Կունմինի կայարանից դեպի Շիլինի կայարան՝ գնացքով մոտ 2 ժամում[5]:

ՊատմությունԽմբագրել

Քարե անտառի տեղում մոտ 270 միլիոն տարի առաջ եղել է ծով: Պերմյան շրջանում ավազանում կուտակված կրաքարի շերտերի վրա առաջացել են ավազաքարե նստվածքներ: Երբ այս վայրը ժամանակի ընթացքում դուրս է եկել ջրի տակից, քամու և հոսող ջրի ազդեցությամբ ձևավորվել են կրաքարե այս կազմավորումները, և առաջացել է Քարե անտառը[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Twenty-two new sites inscribed on UNESCO’s World Heritage List, and one deleted during Committee meeting in Christchurch»։ UNESCO World Heritage Convention։ June 29, 2007։ Վերցված է February 17, 2011 
  2. Chris Ryan, Gu Huimin and Fang Meng (2009)։ «Destination planning in China»։ in Chris Ryan and Gu Huimin։ Tourism in China: Destination, Cultures and Communities (1 ed.)։ էջեր 11–37։ ISBN 9780203886366 
  3. Stone Forest from travelchinayunnan.com
  4. «The legend of Ashima (阿诗玛的传说)» (Chinese)։ Yunnan Provincial Government Website։ April 26, 2005։ Վերցված է February 17, 2011 
  5. "The Stone Forest" ChinaTour.net Accessed 2014-5-22
  6. http://www.uh.edu/~jbutler/kunming/stoneforest.html