Քառասունմեկերորդ պարտիզանական ջոկատ

Քառասունմեկերորդ պարտիզանական ջոկատ, կազմակերպվել է 1943 թվականի օգոստոսի 5-ին և գործել մինչև 1944 թվականի փետրվարի 28-ը (ներկայիս Պսկովի մարզի տարածքում), Գերմանի անվան 3-րդ պարտիզանական բրիգադում։ Անձնակազմը նախապես բաղկացած էր Նովոռժևի և ֆաշիստական այլ ճամբարներից փախած հայ ռազմագերիներից։ Աստիճանաբար ջոկատը դարձավ բազմազգ՝ իր կազմում ունենալով ավելի քան 300 մարդ։ Հրամանատարն էր կապիտան Ա․ Գ․ Սաղումյանը (Կերչենսկի), կոմիսարը՝ Ա․ Ի․ Միգրովը, ապա՝ Կ․Ֆ․Մատյուշչենկոն, շտաբի պետը՝ Զ․ Համբարձումյանը, ապա՝ Ե․ Եղիազարյանը։ Զոկատը խորտակել է գերմանական 25 զինվորական գնացք, պայթեցրել 8 կամուրջ, երկաթուղագծեր, ոչնչացրել 2004 հիտլերական, ջախջախել (39-րդ ջոկատի հետ) Դորուշկա գյուղի ուժեղացված կայազորը, մասնակցել Սլավկովիչի քաղաքի ազատագրմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։