Քաղաքատնտեսություն

(Վերահղված է Քաղտնտեսությունից)

Քաղտնտեսություն, հասարակական գիտություն՝ արտադրահարաբերությունների, այն, օրենքների մասին, որոնք կառավարում են կենսական բարիքների արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը և սպառումը պատմականորեն հաջորդափոխվող հասարակական-տնտեսական կազմավորումներում։ Այդ միասնական գիտության մեջ առանձնացվում են նախակապիտ․ ֆորմացիաների, կապիտալիզմի ու սոցիալիզմի քաղաքատնտեսությունը։ Պատմական տնտեսական գիտություններն ընդհանրացնում են անցյալի փորձը։ Մասնավորապես տնտեսագիտական ուսմունքների պատմությունը ծառայում է տնտեսագիտական հետազոտությունների մեթոդաբանության զարգացմանը։ Նախկին փորձի գնահատականը տալիս են ժողտնտեսության պատմությունը, ինչպես նաև նրա բաղկացուցիչները, օրինակ, արդյունաբերության պատմությունը։ Հասարակական արտադրության կառավարումը և ժողտնտեսության պլանավորումն ուսումնասիրում են սուբյեկտիվ գործոններ։ Հասարակական արտադրության կառավարումն ուսումնասիրում է այն պայմանները, որոնք անհրաժեշտ են վերարտադրության պրոցեսի բոլոր մասնակիցների պայմանների գիտակցական կարգավորման և կոորդինացման հիման վրա տնտեսության համաձայնեցված վարումն ապահովելու համար։ Կառավարման կենտրոնական օղակը ժողտնտեսության պլանավորումն է, որի խնդիրն է սահմանել և պահպանել տնտ․ համամասնություններն արտադրության ճյուղերի և ոլորտների միջև, համաձայնեցնել տնտեսական զարգացման ընթացիկ և հեռանկարային նպատակները։ Վիճակագրության առարկան մասսայական սոցիալ-տնտեսական գործընթացների դիտարկումը և հաշվարկների ընդունված մեթոդաբանությանը համապատասխան դրանց քանակական հաշվառումն է։

Ժան-Ժակ Ռուսո, Discours sur l'oeconomie politique, 1758

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։