Փրկչի պայծառակերպություն եկեղեցի (Զայմո-Օբրիվ)

եկեղեցի Զայմո-Օբրիվում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փրկչի պայծառակերպություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Փրկչի պայծառակերպություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Спаса Преображения), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ազովի շրջանի Զայմո-Օբրիվ գյուղում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ազովի գործակալությանը։ Կառուցվել է 1910 թվականին[1]։ Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[2]։

Փրկչի պայծառակերպություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԳրուշևսկայա և Զայիմո-Օբրիվ (Ազովի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1910
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճՆորբյուզանդական ոճ
Հիմնադրված1910
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Transfiguration (Zaymo-Obryv) Վիքիպահեստում
svphram.ru

Պատմություն խմբագրել

Զայմո-Օբրիվ գյուղի Փրկչի պայծառակերպություն եկեղեցին վերջնականապես կառուցվել է 1910 թվականին (այլ տվյալներով՝ 1909 թվականին[3]) ճարտարապետ Պ. Ս. Ստուդենիկինի նախագծով։ Եկեղեցին կառուցվել է նորբյուզանդական ոճով և ուներ 35,5 մետր բարձրության (հաշվի առնելով գմբեթի խաչը) և 21 մետր լայնություն։ Կառուցման առաջին տարիներին ուներ շուրջ երեք հազար ծխական։

Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցու շենքը մասամբ ավերվել է (տուժել է նաև զանգակատունը), իսկ կանգուն մնացած մասն օգտագործվել է որպես հացահատկի շտեմարան։

1989 թվականից սկսվել է տաճարի վերականգնումը։ Զանգակատունը կառուցվել է նորից, եկեղեցու առջևի հարթակը ծածկվել է մայթի սալիկներով, եկեղեցու պատերը սվաղվել են և ներկվել, կառուցվել է սեղանատուն։ Բացվել է կիրակնօրյա դպրոց։

1992 թվականին եկեղեցին է ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ։

2014 թվականից աշխատանքներ են տարվում տաճարի ներքին հարդարման ուղղությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Займо-Обрыв|Церковь Спаса Преображения» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  3. «О храме | Свято-преображенский храм | Свято-преображенский храм». svphram.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել