«Փոքր Աստծո զավակները» կամ «Լռության զավակները» (անգլ.՝ Children of a Lesser God), ռեժիսոր Ռենդա Հեյնսի դրամատիկ ֆիլմն է, որի պրեմիերան կայացել է 1986 թվականին։ Մարկ Մեդոֆի համանուն պիեսի էկրանավորումն է։ Գլխավոր հերոսուհու դերակատար Մարլի Մետլին դերասանալկան աշխատանքի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Փոքր Աստծո զավակները
անգլ.՝ Children of a Lesser God
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2] և դրամա[1][3]
ՀիմքChildren of a Lesser God?[4]
Թվական1986 և մարտի 5, 1987[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորRanda Haines?[1][3][6][…]
ՊրոդյուսերBurt Sugarman?
Սցենարի հեղինակMark Medoff?
ԴերակատարներՈւիլյամ Հերթ[3][6][2][…], Մարլի Մեթլին[6][2][7], Piper Laurie?[6][2][7], Ֆիլիպ Բոսքո[2][7], Bob Hiltermann?[7] և Emmanuelle Laborit?[8]
ՕպերատորՋոն Սիլ
ԵրաժշտությունMichael Convertino?
ՄոնտաժԼիզա Ֆրախտման
Պատմվածքի վայրՄեն
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն119 րոպե և 118 րոպե

Սյուժե խմբագրել

Վիլյամ Հերթը նարմնավորում է ուսուցիչ Ջեյմս Լիդսին։ Լիդսը` հատուկ մանկավարժ է. նա դասավանդում է խուլերի դպրոցում։ Ջեյմսը փորձառու և նրբամիտ հոգեբան է, փայլուն տիրապետում է լռության զավակների լեզվին` ժեստերի զարմանալի լեզվին, դադարներին և հայացքներին։ Յուրաքանչյուր աշակերտի համար անհատական մոտեցում է գտնում։

Ջեյմսի աշակերտուհիներից մեկը Սառա անունով աղջիկն էր, որը մանուկ հասակում կորցել էր լսողությունը, դառնալով կատաղի և համառ։ Ուսուցիչը կարողացել է հասնել աղջկա հոգուն և սրտին` կորցնելով իր սրտի հանգստությունը։

Դերերում խմբագրել

  • Վիլյամ Հերթ — Ջեյմս Լիդս
  • Մարլի Մերտին — Սարա Նորման
  • Ֆիլիպ Բոսկո — բժիշկ Կյորտիս Ֆրենկլին
  • Պայպեր Լորի — տիկին Նոման
  • Էլիսոն Գոմպֆ — Լիդիա
  • Ջոն Կլիրի — Ջոնի
  • Ֆիլիպ Խոլմս — Գլեն

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

  • 1986 — ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի վարկածով ֆիլմը ընդգրկվել է տարվա լավագույն 10 ֆիլմերի ցանկում
  • 1986 — Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ` լավագույն դերասանուհի անվանակարգում (Մարլի Մեթլին)
  • 1987 — ԱՄՆ-ի Սցենարիստների գիլդիայի մրցանակ` լավագույն հարմարեցված սցենարի համար Հեսպեր Անդերսոն, Մարկ Մեդոֆ)
  • 1987 — премия «Ոսկե գլոբուս» մրցանակ դրամայի լավագույն դերասանուհու համար (Մարլի Մեթլին) և 2 անվանակարգ` լավագույն դրամա և լավագույն դերասան` դրամայում (Վիլյամ Հերթ)։
  • 1987 — ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակի անվանակարգ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (Ռենդա Հերթ)
  • 1987 — Բեռլինի կինոփառատոնի երկու մրցանակ`Berliner Morgenpost թերթի ընթերցողների մրցանակ և «Արծաթե արջ»` գեղարվեստական նշանակալի ներդրման համար (Ռեդա Հեյնս), հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն
  • 1987 — BAFTA մրցանակի անվանակարգ` լավագույն հարմարեցված սցենարի համար (Հեսպեր Անդերսոն, Մարկ Մեդոֆ)
  • 1987 — «Օսկար» մրցանակ լավագույն դերասանուհու համար (Մարլի Մետլին) և չորս անվանակարգ` լավագույն ֆիլմ (Բերտ Շուգարմեն, Պատրիկ Պալմեր), լավագույն դերասան (Վիլյամ Հերթ), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Պայպեր Լորի) և լավագույն հարմարեցված սցենար (Խեսպեր Անդերսոն, Մարկ Մեդոֆ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել