«Փոքրիկի շուրթերով», ինտելեկտուալ հեռուստախաղ։ Եթեր է դուրս եկել 1992 թվականի սեպտեմբերի 4-ից 1997 թվականի հունվարի 1-ը ամեն ուրբաթ երեկոյան, ավելի ուշ նաև շաբաթ օրերին, այնուհետև երկուշաբթի երեկոյան և ամեն ազատ օրերի առավոտյան ՌՏՌ ալիքով, 1997 թվականի հունվարի 12-ից 1998 թվականի դեկտեմբերի 29-ը՝ կիրակի օրերին ՆՏՎ հեռուստաալիքով ժամը 10։00, 1999 թվականի ապրիլի 11-ից 2000 թվականի սեպտեմբերի 3-ը՝ կիրակի օրը ՌՏՌ ալիքով ժամը 18։00։ 2013 թվականի ապրիլի 27-ից 2014 թվականի դեկտեմբերի 27-ը թողարկվել է շաբաթ օրերին, ժամը 17։30 «Disney» ալիքով[1]։ 1992 թվականից 2000 թվականը խաղի հաղորդավար է եղել Ալեքսանդր Գուրևիչը, 2013 թվականից 2014 թվականը՝ Մաքսիմ Վիտորգանը։

Փոքրիկի շուրթերով
Устами младенца
Տեսակpanel game?
Ժանրհեռուստավիկտորինա
Ձևաչափ4:3 (1992 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 27-ը) 16:9 (с 20 августа 2016 года)
ՍտեղծողՍերգեյ Պեխլեցկիյ, Սերգեյ Բրաժնիկով
ՌեժիսորԱլեքսեյ Սոլյանով (1992—1998), Յուրի Պերվուշին (1999—2000; 2014, հեռուստատեսային ռեժիսոր), Արթուր Բոգատով (2013—2014), Վիտալիյ Մինորսկիյ (2016—2018), Դանիլ Միշին (2020)
Կատարող պրոդյուսերՅուրի Զապոլ և Ալեքսանդր Գուրևիչ (1992—1998), Սերգեյ Պեխլեցկի (1999), Անդրեյ Մոգիրև (2013, 2016), Պավել Կորչիգան (2013), Եկատերինա Շվեյկո (2014)
ՆերկայացնողԱլեքսանդր Գուրևիչ (1992—2000), Մաքսիմ Վիտորգան (2013—2014), Ալեքսեյ Կորտնև (2016—2017), Ալեքսանդր Օլեշկո (2017—2018), Օլգա Շելեստ (2020 թվականի հունվարի-մայիս), Եվգենի Ռիբով (2020 թվականի մայիսից)
Թեմայի երաժշտության երգահանԱլեքսանդր Իվանով (1992—2000), Օլեգ Լիտվիշկո (2013—2014), Իվան Բալանդին (2016—2018)
Արտադրող երկիր Ռուսաստան
Լեզու(ներ)Ռուսերեն
Սեզոնների քանակ8 (1), 2 (2), 3 (3), 2 (4)
Էպիզոդների քանակ402 (1), 71 (2), 105 (3), 35 (15.11.2020) (4)
Ստեղծում
Գործողության վայրՄոսկվա․ հեռուստակենտրոն «Останкино» (1992—1998), փ․ Կասատնիկա, տ․ 11 (1998—2000), կինոստուդիա «Мосфильм», 6-րդ տաղավարն(2013—2014), Главкино (2016—2018), կինոստուդիա «Мосфильм», 8-րդ տաղավար (2020)
Տևողություն30 րոպե
Հեռարձակում
Հեռուստաընկերություն«Видео Интернешнл» ընկերություն (1992—1998), «Видео Интернешнл» պրոդյուսերական կենտրոն(1998—2000), 2В ստուդիա (2013)
Սկզբնական եթերսեպտեմբերի 4, 1992

2016 թվականի օգոստոսի 20-ից 2018 թվականի դեկտեմբերի 23-ը հեռուստախաղը կրկին ցուցադրվել է ՆՏՎ հեռուստաալիքով, սկզբում շաբաթ օրերին, իսկ հետո՝ կիրակնօրյա առավոտներին։ Ի սկզբանե երրորդ եթերաշրջանի հաղորդավարը եղել է Ալեքսեյ Կորտնևը[2], հետո նրան փոխարինեց Ալեքսանդր Օլեշկոն[3]։

2020 թվականի հունվարի 12-ից հեռուստախաղը կրկին թողարկվում է «Ռոսիա 1» հեռուստաալիքով կիրակի առավոտյան։ Սկզբնապես չորրորդ եթերաշրջանի հաղորդավարը եղել է Օլգա Շելեստը, այնուհետև նրան փոխարինել է Եվգենի Ռիբովը։ «Ստուդիա 2В»-ի առաջին ծրագիրը, որն ստեղծվել է Mark Goodson Productions-ի մասնակցությամբ, ինչպես նաև ռուսական հեռուստատեսության հաղորդումներից մեկը, պաշտոնապես ձեռք է բերվել օտարերկրյա լիցենզիայով[4]։

Խաղին մասնակցում են երկու թիմեր։ Նրանք մրցում են այս կամ այն բառերի մանկական բացատրությունների և մեկնաբանությունների գուշակությունների մեջ։

Խաղի կանոնները խմբագրել

Հանելուկներ խմբագրել

Այս մրցությում հաղորդավարը խաղացողներին ինչ-որ բառի համար տալիս է փոքրիկ հուշումներ (1-2 վայրկյանով)։ Սկզբում թիմը որոշում է, թե իր խմբի մասնակիցներից մրցույթում ով պետք է խաղա և ով հուշի խաղացողին։ Դրանից հետո խաղացողին տրվում էր 45 վայրկյան, որի ժամանակ հաղորդավարի կարճ հուշումներով նա պետք է գուշակի բառը (տրվում է ընդամենը 3 հնարավորություն)։ Ամեն գուշակած բառի համար թիմը վաստակում էր 1 միավոր։ Մրցույթի ժամանակ ամեն թիմի հավաքած միավորները կրկնպատկվում են։

Քննարկումներ խմբագրել

Աչքի ձևով էկրանի վրա թիմերին ներկայացվում է սյուժե (մոտվորապես 30 վայրկյան), որի մեջ մեկ (հաճախ 2) երեխա փորձում է բացատրել բառի բացատրությունը, որը հեռուստադիտողին երևում է էկրանի ներքևի հատվածում։ Եթե սյուժեի տեսագրությունում երեխան ինքն է արտաբերում տվյալ կամ նույն արմատն ունեցող բառը, էկրանի վրա երևում է վարդագույն (քիչ ուշ կապույտ) ամպ «ОЙ!» գրությունով և հնչում է համապատասխան ձայն։ Խաղի ավարտից հետո հաղորդավարը դիմում է թիմերից մեկին և հարցնում նրանց, թե ինչի մասին է խոսքը։ Թիմերի միջև խաղը ընթանում է հերթականությամբ․ եթե մի թիմը սխալ է պատասխանում, քայլն անցնում է մյուս թիմին, իսկ եթե ճիշտ էր պատասխանում, ապա հաջորդ առաջադրանքի առաջին հնարավորությունը տրվում էր հակառակորդին։ Թիմերին բառը գուշակելու համար տրվում է երեք հնարավորություն․ առաջինի համար տրվում է 15, երկրորդի համար՝ 10, իսկ երրորդի՝ 5 միավոր։ 2013 թվականին թիմերը բառը գուշակում էին միայն մեկ հնարավորութունից և ճիշտ պատասխանը նրանց տալիս էր 10 միավոր։ Ինչպես նաև այդ ժամանակամիջոցում նրանք կարող էին վերցնել լրացուցիչ սյուժեներ, բայց ճիշտ պատասխանի դեպքում թիմը ստանում էր ընդամենը 5 միավոր։ Այդ մրցույթում գուշակվեցին ընդամենը երեք, 1999-2000 թվականների եթերաշրջաններին՝ երկու, 2013-2014 թվականներին՝ չորս, իսկ այժմ՝ երկու բառ։

Շոու առանց բարդույթների խմբագրել

Չի համարվում սովորական մրցույթ։ Որպես մի փոքր հանգիստ թիմերն ու հեռուստադիտողը լսում են հայտնի հիթի մի փոքր հատված մեկ կամ երկու երեխաների կատարմամբ։ Առաջին եթերաշրջանում հաղորդումը կոչվում էր «Շոու», իսկ երկրորդում՝ «Напевалки»։

Բացատրություններ խմբագրել

Այստեղ թիմերին ցուցադրվում էր կես րոպեանոց հավաքական սյուժե, որտեղ տարբեր երեխաներ բացատրում էին միևնույն բառի իմաստը։ Թիմերին տրվում էր երկու հնարավորություն, առաջինի համար ստանում էին 50 (ավելի ուշ 30), իսկ երկրորդի համար՝ 25 (ավելի ուշ 15) միավոր։ Հերթականությունը նույնն էր, ինչպես և «Քննարկումներ»-ում։

1999-2000 թվականներին մրցույթը ծրագրի եթերային ժամանակի կրճատման պատճառով տեղի չունեցավ, իսկ 2013 թվականին մրցույթը վերականգնվեց նոր ձևաչափով։ Այդտեղ հաղորդավարը հարցնում էր փորձագետներին և տալիս 3-4 պատասխանի տարբերակ, և խաղացողները հերթականությամբ պատասխանում էին։ Ամեն ճիշտ պատասխան խաղացող թիմին տալիս էր 5 միավոր։

Առաջ անցումներ խմբագրել

Այստեղ թիմերը արդեն խաղում էին ոչ թե հերթականությամբ, այլ մրցելով։ Նրանց ներկայացվում էր թեման, որտեղ մեկ երեխան բացատրում էր որևէ բառի բացատրությունը, ընդ որում հեռուստադիտողին այլևս չէր ցուցադրվում բառը։ Ցանկացած ժամանակ չորս մասնակիցներից յուրաքանչյուրը կարող էր սեղմել իր սեղանի վրայի կարմիր կոճակը՝ այդպիսով դադարեցնելով թեմայի բացատրությունը և տալով սեփական տարբերակը։ Ճիշտ պատասխանի համար թիմին տրվում էր 20 միավոր (2013 թվականին առաջին հնարավորության համար 10 միավոր և 5 միավոր՝ երկրորդի համար)։ Եթե խաղացողը տալիս էր սխալ պատասխան, սյուժեն ընթանում էր մինչև վերջ և մյուս թիմի ներկայացուցիչը տալիս էր իր պատասխանը։ Եթե նա էլ էր սխալվում, ապա թիմը ոչ մի միավոր չէր ստանում, իսկ հաղորդավարը հայտարարում էր ճիշտ պատասխանը։ Մրցույթը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև․

  • չէին ցուցադվում 6, հետո՝ 1999-2000 թվականներին 10, իսկ 2013 թվականին՝ 3 թեմաներ,
  • խաղի արդյունքում թիմերից մեկը չէր հավաքում 200 միավոր (մինչև 2000 թվականը)։

Երկրորդ դեպքում հաղթող թիմը ստանում էր գլխավոր մրցանակը։ Այն թիմը, որը հավաքում էր շատ միավոր, բայց չէր անցնում 200 միավորի սահմանը, ստանում էր երկրորդ աստիճանի մրցանակ (որպես կանոն, դա փոքրիկ կենցաղային իր էր)։ Երկրորդ թիմը ստանում էր մխիթարող մրցանակներ (նրացից ամենաառաջինը եղել է «Փոքրիկի շուրթերով» գիրքը)։

Հաղթողներ խմբագրել

Մրցույթն ընթանում է 2013 թվականից։ Կանոնները նման են «Մանկական չարաճճիություններ» խաղում եզրափակիչ փուլի կանոններին։ Խաղացողը պետք է մեկ րոպեի ընթացքում երեխաներին հաջող բացատրի 8 բառ։

Մրցանակներ խմբագրել

1995 թվականին ծրագիրը պարգևատրվել է «Ոսկե Օստապ» մրցանակով[5]։

1996 թվականին ծրագիրը դարձավ «ТЭФИ» մրցույթի ֆինալիստ «Երեխաների համար լավագույն ծրագիր» անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Канал Disney возрождает легендарное шоу «Устами младенца»! » ТелеВести.Ру - ТВ, Новости телевидения, ТВ, Все о телевидении в Москве и России, Масс-медиа, Новости интерне …». Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  2. «В новом сезоне НТВ заговорит «Устами младенца»». НТВ. 2016 թ․ հուլիսի 26.
  3. «Перемены в программе НТВ «Устами младенца»: новый ведущий и время выхода в эфир»». НТВ. 2017 թ․ հոկտեմբերի 24.
  4. «Петр Кулешов: "Моя голова - помойная яма"». Лениздат. 2005 թ․ հոկտեմբերի 12.
  5. Устами младенца на Вокруг. ТВ