«Փունջ», եռօրյա, ապա՝ շաբաթաթերթ։

Փունջ

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1866–1907 թվականներին Կոստանդնուպոլսում։ Տնօրեն-խմբագիրներ՝ Համբարձում Ալաճաճյան, Սիմոնիկ Ալաճաճյան, Սիմոն Չեոմլեքճյան։

Ունեցել է պահպանողական ուղղվածություն, ազգի հարատևման հիմք համարել է լեզուն, կրոնը և պատմությունը։

Ներկայացրել է արևմտահայության կյանքը, պատրիարքարանի գործունեությունը, քննադատել թուրքական իշխանությունների քաղաքականությունը և քուրդ վերնախավի դաժանությունները հայերի նկատմամբ։

1880-ական թվականների սկզբին, աբդուլհամիդյան գրաքննության խստացման պայմաններում, «Փունջ»-ում հասարակական-քաղաքական նյութերի փոխարեն սկսել են տպագրել կենցաղային, կրոնական, բարոյախոսական թեմաներով հոդվածներ և թարգմանություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։