Փյունիկյան արմավենի։ Եգիպտոս

Մարտիրոս Սարյանի նկար

«Փյունիկյան արմավենի։ Եգիպտոս», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1911 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում[1]։

Փյունիկյան արմավենի։ Եգիպտոս
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1911
բարձրություն106,8 սանտիմետր
լայնություն71 սանտիմետր
նյութստվարաթուղթ և տեմպերա
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Մարտիարոս Սարյանը 1911 թվականին էտյուդների և հիշողությունների հիման վրա ստեղծել է եգիպտական նկարաշարը, որի կտավները, այդ թվում նաև «Փյունիկյան արմավենին» 1910-ական թվականներին Մոսկվայում ներկայացվեցին որպես զարմանահրաշ ասք Արևելքի մասին։

Նկարագրություն խմբագրել

«Փյունիկյան արմավենի» կտավն ունի գեղարվեստական հարուստ նկարագիր՝ տարբեր երանգների առատություն, ձևերի անսովոր և անկաշկանդ հարաբերություն, գեղարվեստն իբրև նշանային համակարգ դիտելու օրինակ է։ Կտավը լի է արևելյան շնչով։ «Փյունիկյան արմավենի» կտավը Եգիպտոսի մասին է։

  «Փյունիկյան արմավենի» կտավը Եգիպտոսի հավաքական կերպարն է։  

Սարյանի պատկերած արմավենին նման չէ այն իրական արմավենուն։ Այն երկինքը ծածկող գլխավոր առարկան է և այդ ֆոնի վրա հնչում է մոնումենտալ։ Սարյանը կտավում ամեն ինչ ենթարկել է արմավենու ուրվագծին և կտավի ձգված ուղղանկյանը։ Կտավի աջ անկյունում պատկերված է ուղտի գլուխ, որը լարում է առաջացնում դիտողի տեսադաշտում, սակայն ստեղծագործության հավասարակշռությունը չի խախտում, կտավը լի է ներդաշնակ տաք գույներով, որի կապույտը դիտողի երևակայությունը տանում է դեպի երկնքի գաղափարը, դեպի հին եգիպտոսի առասպելները։

Չափազանց պարզ կառուցվածք ունեցող սարյանական կտավը ժամանակի ու տարածության մեջ շարունակում է մնալ խորհրդավոր ու առեղծվածային[2]։

Տվյալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  2. Մ. Միքայելյան, «Գույն, նշան, գիր»