Փհենյանի դպրոցականների պալատ
Փհենյանի դպրոցականների պալատ, արտադասարանական ուսումնական հաստատությունը Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Փհենյանում։ Գտնվում է մայրաքաղաք Փհենյանի կենտրոնական հատվածում[1]։
Շենքի բացման արարողությունը կայացել է 1967 թվականի ապրիլի 16-ին։ Այնտեղ հիմնականում հաճախում են մայրաքաղաքի տարրական ու միջնակարգ դպրոցների աշակերտները։ Փհենյանի դպրոցականների պալատը հաճախ շփոթում են Մանգյոնդե շրջանի դպրոցականների պալատի հետ։
Դպրոցականների պալատը բաղկացած է երկու շենքերից՝ իննը հարկանի և հինգ հարկանի։ Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 50 հազար մ², իսկ տարածքի ընդհանուր մակերեսը՝ 110 հազար մ²։ Իննը հարկանի շենքի բարձրությունը կազմում է 48 մետր։ Շենքում տեղակայված են 1100 նստատեղ ունեցող թատերասրահ և սպորտային դահլիճ, որը միաժամանակ կարող է տեղակայել մինչև 500 մարդու։ Ընդհանուր առմամբ շենքում գործում է մոտ 500 տարբեր խմբակ ու բաժին[2]։
Դպրոցականների պալատը հանդիսանում է հյուսիսկորեական մայրաքաղաքի ամենահայտնի հանրային հաստատություններից մեկը՝ Գեղարվեստական թատրոնի, Կրթության ազգային պալատի, Փհենյանի թիվ 1 հանրախանութի հետ միասին։
Կառույցը հետաքրքրության օբյեկտ է հանդիսանում զբոսաշրջիկների համար։ Նաև, որոշ տվյալներով, այն ներառված է այդ երկիր այցելող զբոսաշրջիկների էքսկուրսիոն ծրագրերում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Пхеньянский дворец школьников». dprk.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 평양학생소년궁전 — Daum 백과사전
Գրականություն խմբագրել
- 브리테니커 대백과사전【1996년 판, 제 28권 재칼-중국】-조선민주주의인민공화국 항목