Փիու Փիու Կյաու Թին (բիրմաներեն՝ ဖြူဖြူကျော်သိန်း), բիրմայացի փոփ երգիչ է, հայտնի է իր բեմական ներկայությամբ և զգեստներով, որոնք համեմատվում են Լեդի Գագայի նկարվածների հետ[1][2]։ Նա UNICEF-ի հայտնի դեսպան է 2008 թվականից[2][3]։

Փիու Փիու Կյաու Թին
Ծնվել էապրիլի 22, 1981(1981-04-22) (42 տարեկան)
ԾննդավայրՅանգոն, Մյանմա
Քաղաքացիություն Մյանմա
ԿրթությունUniversity of Medicine 1, Yangon?
Մասնագիտություներգչուհի և բժիշկ

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Փյու Փյու Կյաու Թինը ծնվել է Բիրմայի Ռանգուն քաղաքում (այժմ՝ Յանգոն, Մյանմա), 1981 թվականի ապրիլի 22-ին, Կոոպերատիվների նախարարության բարձրաստիճան պետական ծառայող Կիաու Թեյնի և նրա կնոջ՝ Յանգոնի տնտեսագիտական համալսարանի դասախոս Թին Թին Չժիի ընտանիքում։ Փյու Փյուն ունի ավագ քույր՝ Նյո Նյո Թին, ով նրանից մեծ է 7 տարով։ Նա մասնագիտությամբ բժիշկ է, ավարտել է Յանգոնի թիվ 1 Բժշկական համալսարանը[4]։

Կարիերա խմբագրել

Փյու Փյու Կյաու Թին առաջին անգամ հանդես եկավ 2003 թվականին Not Concerned Anymore ալբոմով[5]։ Նա միացավ Myanmar Idol-ի 2019 թվականի սեզոնին որպես դատավոր։ Ծառայում է որպես Մյանմարի երաժշտական ասոցացիայի քարտուղար[6]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2021 թվականի Մյանմարի հեղաշրջումից հետո նա մասնակցել է հակահեղաշրջման շարժմանը, ինչպես անձամբ հանրահավաքների ժամանակ, այնպես էլ սոցիալական ցանցերի միջոցով։

Դատապարտելով ռազմական հեղաշրջումը, նա մասնակցել է բողոքի ակցիաներին, որոնք սկսվել են փետրվարից։ Նա միացել է "Մենք արդարություն ենք ուզում" երեք մատով ողջույնի շարժմանը։ Շարժումը մեկնարկել է սոցիալական ցանցերում, և շատ հայտնիներ միացել են շարժմանը։

2021 թվականի ապրիլի 13-ին Պետական վարչական խորհուրդը նրան ձերբակալելու օրդեր է տրվել Մյանմարի Քրեական օրեսգրքի 505(Ա) հոդվածի համաձայն, ըստ որի նա հանդես է եկել ռազմական հեղաշրջման դեմ։ Մի քանի այլ հայտնիների հետ միասին նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական անհնազանդության շարժմանը մասնակցելու կոչեր անելու և պետության կառավարման կարողությունը վնասելու, Պիդաունգսու Խլութոուն ներկայացնող կոմիտեին աջակցելու և, ընդհանուր առմամբ, մարդկանց դրդելու խաթարել երկրում խաղաղությունն ու կայունությունը[7][8][9]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Not Concerned Anymore (բիրմաներեն՝ လုံးဝမသက်ဆိုင်တော့ပါ) (2003)
  • The Curse of Love (բիրմաներեն՝ ချစ်သူအမုန်း ကျိန်စာ) (2007)
  • Memoir of a Diva (2011)
  • Damsel in Distress (բիրմաներեն՝ မိန်းကလေးတစ်ယောက်အသည်းကွဲနေတယ်) (2013)
  • Thou Shalt Be Remembered (բիրմաներեն՝ နာမည်ကျန်နေရစ်မယ်) (2015)
  • April Fool (mini-album) (2016)
  • Storm (mini-album) (2018)

Մրցանակներ խմբագրել

Մրցանակ Տարի Մրցանակակիր(ներ) և թեկնածու(ներ) Կատեգորիա Արդյունք Հղ․
City FM awards 2008 Phyu Phyu Kyaw Thein Best Selling Studio Music Album Female Vocalist of the Year Հաղթանակ [10]
Shwe FM awards 2011 Is it Love?(အချစ်တဲ့လား?) Most Popular Song award Հաղթանակ
2013 Damsel in Distress Best album Հաղթանակ [11]
Joox Half Year Music Awards 2020 Just Go Away(ထွက်သွားပါတော့) Popular Song Award Հաղթանակ [12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Changing Myanmar - Phyu Phyu Kyaw Thein: The "Burmese Lady Gaga" is a qualified doctor, but gave it up and has a huge following as a rock star». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 Yu Yu Maw (2013 թ․ փետրվարի 25). «Myanmar's darling of pop, Phyu Phyu Kyaw Thein». Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Phyu Phyu Kyaw Thein». UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  4. Zon Pann Pwint (2015 թ․ ապրիլի 10). «Blown cover». Myanmar Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  5. Nuam Bawi (2011 թ․ հուլիսի 25). «Singer expands her repertoire of covers». Myanmar Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  6. Nandar Aung (2013 թ․ հուլիսի 1). «Legacy music academy opens in Yankin». Myanmar Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  7. «Warrants issued for artists, entertainers that called for CDM participation». Eleven. 2021 թ․ ապրիլի 3.
  8. «စစ်ကောင်စီကိုဆန့်ကျင်တဲ့ အနုပညာရှင်တွေကို ဆက်တိုက်အမှုဖွင့်နေ». Radio Free Asia (բիրմայերեն). 2021 թ․ ապրիլի 3.
  9. «CDM လှုပ်ရှားသူ အနုပညာရှင်တွေကို အာဏာပိုင်တွေ အရေးယူဖို့ကြေညာ» [The authorities announced to take action against CDM activist artists]. VOA (բիրմայերեն). 2021 թ․ օգոստոսի 4.
  10. https://www.ycdc.gov.mm/content.php?page=CityFMsongs.
  11. https://myanmar.mmtimes.com/timeout/7787-2013-11-06-08-32-10.html. Արխիվացված 2021-02-24 Wayback Machine
  12. «JOOX ရဲ့ 2020 Half Year Popular Song Award ဆုကြီးကို ရရှိခဲ့တဲ့ ဖြူဖြူကျော်သိန်း». lotaya.mpt.com.mm.