Փետրվարյան դեպքեր 1948 (չեխ.՝ Únor 1948, սլովակ.՝ Február 1948, թարգ.՝ «Փետրվար 1948») , Չեխոսլովակիայում Խորհրդային Միության ռազմական աջակցությունը վայելող Չեխոսլովակիայի կոմկուսի կողմից իշխանության զավթում։ Փետրվարի 20-իՆ բուրժուական կուսակցությունների ներկայացուցիչ նախարարները հրաժարական տվեցին՝ նպատակ ունենալով կառավարական ճգնաժամի շնորհիվ տապալել Կլեմենտ Գոտվալդի կառավարությունը և կազմել նոր կառավարություն՝ առանց կոմունիստների։ Նախարարներ մեծ մասը (կոմունիստներ, ձախ սոցիալ-դեմոկրատներ և անկուսակցականներ) մնացին կառավարության մեջ։ Գործարանային խորհուրդների պատգամավորների համագումարը (փետրվարի 22, Պրահա) Չեխոսլովակիայի բանվոր դասակարգի անունից պահանջեց հեռացնել կառավարությունից այսպես կոչված «հետադիմականներին» և անցկացնել հետագա հեղափոխական վերափոխություններ։ Որպես բողոքի նշան համագումարը որոշեց փետրվարի 24-ին համընդհանուր մեկժամյա գործադուլ անել։ ՉԿԿ ԿԿ կոչով ստեղծվեցին գործողության կոմիտեներ, փետրվարի 23-ին կազմվեց Ազգային ճակատի գործողության կենտրոնական կոմիտե բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զինված ուժերի առաջավոր ներկայացուցիչներից։ Փետրվարի 25-ին նախագահ Էդվարդ Բենեշն ընդունեց նախկին կառավարության նախարարների հրաժարականը և հանձնարարեց Գոտվալդին լրացնել կառավարությունը նոր անդամներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։