Փարիզի հայերի բարեգործական միություն

Փարիզի հայերի բարեգործական միություն, բարեգործական կազմակերպություն Փարիզում։

Փարիզի հայերի բարեգործական միություն
Տեսակբարեգործական կազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրված1892
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա

Պատմություն

խմբագրել

Հիմնվել է 1892 թվականին ուսանողներին և գաղթականներին օգնելու նպատակով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերանվանվել է Հայ աղքատախնամ ընկերակցություն։ 1925-1950-ական թթ կազմակերպել է անվճար բուժօգնություն կարիքավոր ընտանիքներին։ 1937 թվականին միությունը պաշտոնապես գրանցվել է Ֆրանսիայի առողջապահության նախարարության կողմից։ Պատերազմից հետո հիմնել է ծերանոցներ Մոնմորանսիում, Գոնեսում, Սեն Ռաֆաելում։ Ներկայումս այն գործում է պետական սոցիալական ապահովության ցանցում, օգնություն է ցույց տալիս միայնակ ծերերին, նպաստներ սահմանում ուսանողների համար։

Գրականություն

խմբագրել
  • Հայ Սփյուռք հանրագիտարան