Փախուստի դիմած տնտեսական իրավախախտների մասին օրենք
Փախուստի դիմած տնտեսական իրավախախտների մասին օրենքը լիազորում է ցանկացած հատուկ դատարանի, որն ստեղծվել է փողերի լվացումը կանխարգելելու մասին 2002 թվականի օրենքի համաձայն, բռնագրավել տնտեսական այն հանցագործների ամբողջ գույքն ու ակտիվները, ովքեր մեղադրվում են 100 միլիոն INR-ն՝ հնդկական ռուփին գերազանցող հանցագործությունների մեջ և խուսափում են քրեական հետապնդումից՝ մնալով։ հնդկական դատարանների իրավասությունից դուրս[1]։ Օրինագիծը ներկայացվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում 2018 թվականի մարտի 12-ին և ընդունվել 2018 թվականի հուլիսի 25-ին[2]։ Նախատեսվում է նաև վերոնշյալ օրենքի խախտում թույլ տված անձի ամբողջ գույքի ժամանակավոր ամրագրում և բռնագրավում հատուկ դատարանի կողմից։
Օրինագիծը հակասական արձագանքների է արժանացել օրենսգետների, իրավաբանական թեմաներով գրողների շրջանում[3][4]։
Տես նաև
խմբագրել- Փախուստի դիմած տնտեսական հանցագործ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «PRS | Bill Track | The Fugitive Economic Offenders Bill, 2018». prsindia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Nair, Remya (2018 թ․ հուլիսի 25). «Bill to help government bring back fugitive economic offenders gets Parliament's nod». Mint. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Sekhri, Abhinav (2017 թ․ օգոստոս). «Running Argument : The flaws in the draft Fugitive Economic Offenders Bill». The Caravan (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Tankha, Vivek (2018 թ․ հուլիսի 28). «Fugitive Economic Offenders Bill: Are we nation of more laws and no action?». Business Standard. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.