Բացել գլխավոր ցանկը

Ցույցեր Հունաստանում Ադրբեջանի դեսպանության մոտ

Ցույցեր Հունաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության մոտ (հուն․՝ Μερικές της Πρεσβείας του Αζερμπαϊτζάν στην Ελλάδα), ցույցերի ալիք Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Հույն և հունահայ ցուցարարների նպատակը Արցախի բնակչության լիակատար համերաշխությունն ու Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների դատապարտումն է: Ցույցերի նախաձեռնողը եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Հունաստանի կենտրոնական կոմիտեն է[1]:

Արցախին զորավիգ լինելու ցույցեր Աթենքում
Ցույցեր Հունաստանում՝ հանուն Արցախի.png
Զանգվածային ցույցեր Աթենքի փողոցներում
Ամսաթիվ2016 թվական, ապրիլի 3
ՎայրՀունաստան Հունաստան, Աթենք → այնուհետև նաև՝ Սալոնիկ
Պատճառ

2016 թվականի ապրիլի 3-ին ՀՅԴ Երիտասարդական և պատանեկան Միության անդաներն ու մեծ քանակությամբ հույներ մասնակից են դարձել խաղաղ քաղաքացիական ցույցերի: Նրանց ձեռքում էին Հայաստանի, Արցախի և Հունաստանի դրոշներ և պաստառներ: Ցուցարարները խստորեն դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած հակամարդասիրական գործողությունները՝ վանկարկելով Աթենքում գտնվող Ադրբեջանի դեսպանատան առջև:

ՊատմությունԽմբագրել

Ցույցերը տեղի են ունեցել 2016 թվականի ապրիլի 3-ին՝ արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմի սկսվելուց երկու օր հետո:

Ցուցարարները շրջափակել էին Աթենքի կենտրոնական փողոցները, իսկ մասնակիցների մի ստվար զանգված կուտակվել էր նաև Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնական Սինտագմա հրապարակում:

Ցույցի նույն օրը՝ ապրիլի 3-ին, Ադրբեջանի դեսպանությունում աշխատող մի պաշտոնյա մուտքի դռան մոտ կանգնելով ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության կառավարության բողոքը՝ ընդդեմ հույն ցուցարարների «Ղարաբաղը մերն է» (հուն․՝ Καραμπάχ είναι δική μας) վանկարկումների: Աթենքում տեղի ունեցած գործողություններին զուգընթաց ցույցեր տեղի ունեցան նաև Հունաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Սալոնիկում:

Սալոնիկում տեղի են ունեցել ցույցեր, որոնց գլխավոր նախաձեռնողը եղել է ՀՅԴ Երիտասարդական Միությունը: Սալոնիկի ցույցերի գլխավոր կենտրոնները եղել են քաղաքի Արիստոտելի հրապարակն ու որոշ ծովափնյա տարածքներ[1]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Արցախին զորավիգ լինելու կոչ. ցույցեր Աթենքում և Սալոնիկում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2017-02-22