Ցիստարակիս մզկիթ (հուն․՝ Τζαμί Τζισταράκη, թուրքերեն՝ Cizderiye Camii), օսմանյան մզկիթ, որը կառուցվել է 1759 թվականին՝ Աթենքի կենտրոնում գտնվող Մոնաստիրակի հրապարակում։

Ցիստարակիս մզկիթ
հուն․՝ Τζαμί Τζισταράκη
Տեսակմզկիթ և պատկերասրահ
Երկիր Հունաստան
ՎարչատարածքԱթենքի մունիցիպալիտետ
ՏեղագրությունMonastiraki? և Պլակա
Մասն էMuseum of Greek Folk Art?
Հիմնվել է1759
Ճարտարապետություն
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Քարտեզ
Քարտեզ

Ներկայումս մզկիթի ներսում գտնվում է հունական ավանդական արվեստի թանգարանը, որը ստեղծվել է Հունաստանի մշակույթի նախարարության հովանավորությամբ։

Պատմություն խմբագրել

Ցիստարակիս մզկիթը կառուցվել է 1759 թվականին Աթենքի մարզպան Մուստաֆա աղա Ցիստարակիսի կողմից։ Ըստ ավանդության, մզկիթի կառուցման ժամանակ, որպես հիմք օգտագործվել է Զևսի օլիմպիական տաճարի սյուներից մեկը։

Սակայն առավել հավանական է, որ կրոնական կառույցի հիմքում ընկած է մոտակայքում գտնվող Հադրիանոսի գրադարանի սյունքերից մեկը[1]։ Այս քայլը սրբապղծություն էր թուրքերի կողմից։

Ցիստարակիսի մզկիթը նաև հայտնի է «ստորին շատրվանի մզկիթ» (հուն․՝ ζαμί του Κάτω Σιντριβανιού) կամ «ստորին շուկայի մզկիթ» (հուն․՝ Τζαμί του Κάτω Παζαριού) անվանումներով[2]։ Հունաստանի ազգային ազատագրական պայքարի տարիներին այն օգտագործվել է, որպես զինանոց։

Հունաստանի դրածո թագավոր Օտտոյի հրամանով այստեղ է կենտրոնացվել Աթենքի գլխավոր զինակայաններից մեկը։ Դրան հաջորդած ժամանակահատվածներում այն օգտագործվել է որպես բանտ և պահեստ։

1915 թվականին կառույցը մասամբ վերակառուցվել է և օգտագործվել է, որպես հունական ձեռագրերի պահոց-թանգարան։ 1923 թվականին այն վերանվանվելով դարձել է Աթենքի ազգային դեկորատիվ արվեստի թանգարան (այդ անվանումը պահպանվել է մինչև 1973 թվականը։

1966 թվականին այն պայմանականորեն վերանորոգվել է, որի արդյունքում որոշակի տեղ է հատկացվել Հունաստանի իսլամադավաններին և այն ծառայել է, որպես փոքրիկ աղոթատեղի։

1973 թվականին թանգարանը տեղափոխվել է այլ հասցե, իսկ մզկիթի շենքը մնացել է, որպես դրա հավելվածք։ Այնուամենայնիվ թանգարանի խեցեղենի հավաքածում շարունակվել է մնալ նույն տեղում։ 1981 թվականին այս կառույցը վնասվել է երկրաշարժի հետևանքով։ Այն վերստին բացվել է 1991 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Τζαμί Τζισταράκη. Archaeology of the City of Athens (Greek). National Research Foundation. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «The Mosque». Museum of Greek Folk Art. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.