Ցիկլոթիմիա, մանիակալ- դեպրեսիվ պսիխոզի թեթև ձևը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, ինչպես նաև անձի կոնստիտուցիոնալ առանձնահատկությունը (պիկնիկ և ցիկլոիդ խառնվածք

Ցիկլոթիմիա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն

Հիվանդության փուլերը խմբագրել

Հիվանդությունն ընթանում է պարբերաբար կրկնվող և ոչ լրիվ արտահայտված մանիակալ (հիպոմանիակալ) և դեպրեսիվ (սուբդեպրեսիվ) փուլերով։ Միջփուլային լուսավոր շրջաններում հիվանդների աշխատունակությունը լրիվ պահպանվում է։

Հիվանդության ախտանիշները խմբագրել

Ցիկլոթիմիայի կլինիկական պատկերը բնորոշվում է երեք հիմնական ախտանշաններով՝ տրամադրության բարձրացում կամ անկում, մտածողության արագացում կամ դանդաղեցում և հոգեշարժական գրգռվածություն կամ արգելակում։ Բնորոշ է քնի խանգարումը և ֆիզիկական, հյուծվածությունը։ Հիպոմանիակալ փուլը բնորոշվում է հուզավառության հասնող տրամադրության թեթև բարձրացմամբ, հոգեշարժական աշխուժությամբ։ Հիվանդներն անհոգ են, լավատես ու եռանդուն, շատախոսում են, ձգտում են ամեն ինչ անել, սակայն ոչինչ մինչև վերջ չեն հասցնում։ Հակումները (սննդի, սեռային և այլն) ուժեղացած են։ Երբեմն արտահայտում են անձի գերագնահատման մտքեր։ Սուբդեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության թեթևակի անկմամբ ու թորշոմածությամբ։ Հիվանդներն արգելակվում են, խոսում են դանդաղ, ցածրաձայն։ Ակտիվությունն իջած է, աշխատունակությունը՝ ընկած։

Բուժում խմբագրել

Բուժումը. հիմնականում ախտանշանային է, կախված հերթական փուլի կլինիկական արտահայտությունից (հանգստացնող կամ հակադեպրեսիվ դեղամիջոցներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 156