Ցիլին, լեռնաշղթա Չինաստանում։ Արևելքից հարում է Կանչունին։ Երկարությունը մոտ 1000 կմ է, բարձրությունը՝ մինչև 4107 մ։ Կազմված է կրաքարերից և մետամորֆային թերթաքարերից։ Արևմուտքումում կտրտված է խորը կիրճերով, արևելքում առաջացնում է չորս լեռնաճյուղ։ Հյուսիսային լանջերին տարածված են բարեխառն գոտու չոր տափաստանները և տերևաթափ անտառները, հարավում լանջերին՝ մշտականաչ արևադարձային անտառները։ Կա մոլիբդենի հանքավայր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։