Ցիանիններ, կենտ թվով մեթինային խմբերից բաղկացած շղթայով իրար միացած հետերոցիկլային ռադիկալներ պարունակող օրգանական միացություններ։ Պոլիմեթինային շարքի ներկանյութեր են։ Անվանումը ստացել են այդ դասի առաջին ներկայացուցիչներից մեկի՝ ցիանինի անունից, որը վառ կապույտ ներկանյութ է (հունարեն՝ ϰυανός – կապույտ)։ Ցիանինները սովորաբար ունեն վառ և մաքուր գույներ (դեղինից կապույտ)։ Օգտագործվում են որպես լուսազգայուն թաղանթների սենսիբիլիզատորներ, օրինակ՝ քենոցիանինը լուսանկարչական ժապավենը դարձնում է զգայուն սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում (~8500 A°)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 155 CC-BY-SA-icon-80x15.png