Ցախակեռաս այծի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Տորոնածաղկավորներ
Ընտանիք Ցախեկեռասազգիներ
Ցեղ Ցախակեռաս
Տեսակ Ցախակեռաս այծի
Լատիներեն անվանում
Լ. caprifolium'L.


Ցախակեռաս այծի (լատին․՝ Լ. caprifolium), ցախեկեռասազգիների ընտանիքի, ցախեկռաս ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Լիանանման տերևաթափ թուփ է` 5-7 մ երկարությամբ ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները դեղնագորշավուն են։ Տերևները լայն էլիպսաձև են, կամ էլիպսաձև, բթածայր, 4-10 սմ երկարությամբ և 3,5-6 սմ լայնությամբ, կարճ կոթունավոր, վերևից մուգ կանաչավուն, ներքևից ծխագույն։ Վերին 2-3 զույգ տերևները սերտաճած են, կիպ գրկելով ցողունը և առաջացնելով տերևային սկավառակ։ Ծաղիկները նստադիր են, հավաքված 1-2 փնջերում, սերտաճած տերևածոցերում։ Պսակի երկարությունը 4-5 սմ է, սկզբում սպիտակ է, մուգ վարդագույն, այնուհետև դեղնում է, աչքի ընկնելով ուժեղ, հաճելի բուրմունքով։ Հատապտուղները նարնջակարմրավուն են, ուտելու համար պիտանի չեն։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիսային շրջաններում, խառն անտառներում և թփուտներում, ծովի մակերևույթից մինչև 1700 մ բարձրությունների վրա։ Հեշտությամբ է բազմանում սերմերով և անդալիսով։ Պիտանի է Հայաստանի ստորին և միջին լեռնային գոտիների համար։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ, սակայն աչքի չի ընկնում բավարար ձմեռնադիմացկունությամբ։ Բույսի զանազան օրգանները պարունակում են սապոնին, ծաղիկներրը՝ 0,7 % եթերայուղեր։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները 3, 7, 9-10, 12-13, 18-20, 22-25, 28, 31-32։ [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 295։