Րաֆֆի (տարեգիրք-օրացույց)

պատկերազարդ տարեգիրք-օրացույց

«Րաֆֆի», պատկերազարդ տարեգիրք-օրացույց։

Րաֆֆի
Տեսակպարբերական
Լեզուհայերեն

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1969, 1970, 1984 թվականներին (3 գիրք) Թեհրանում։ Հիմնադիր-խմբագիրը եղել է Տաճատ Պողոսյանը։

Ներկայացրել է իրանահայության առօրյան, Խորհրդային Հայաստանի տնտեսական, քաղաքական իրավիճակը, տպագրել երիտասարդ գրողների, արվեստագետների գործեր, անդրադարձել Հայաստան-Իրան միջպետական հարաբերություններին։ Առանձին բաժնով ներկայացրել է Հայ եկեղեցու ազգային-կրոնական և Իրանի պետ-կրոնական տոների ժամանակացույցները։

Ունեցել է հավելված՝ «Երազահան»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։