Տրոկսլերի էֆեկտ կամ Տրոկսլերի ֆենոմեն, ֆիզիոլոգիական ֆենոմեն տեսողական ընկալման ոլորտում։ Առաջին անգամ նկարագրել է շվեյցարացի բժիշկ, փիլիսոփա և քաղաքագետ Իգնաց Տրոկսլերը 1804 թվականին[1]։

Փակե'ք մի աչքը ձեռքի ափով: Ձեռքերով կռթնե'ք սեղանին, ֆիքսե'ք գլուխը ձեռքերով պատկերից 15-30 սմ հեռավորությամբ: Բաց աչքով ֆիքսե'ք կենտրոնի խաչը և մի քանի վայրկյան հայացքը մի' փոխեք. անհրաժեշտ անշարժությունն ապահովելու դեպքում մանուշակագույն կետիկները կանհետանան: Բարդության դեպքում օգտագործե'ք մեծացված պատկերը:

Նկարագրություն խմբագրել

Ֆենոմենը դրսևորվում է, երբ դադարում են ընկալվել տեսողական գրգռիչները, որոնք խիստ կայուն դիրք ունեն աչքի ցանցաթաղանթի նկատմամբ։

Կենսաբանական նշանակություն խմբագրել

Ողնաշարավոր կենդանիների աչքի կառուցվածքի յուրահատկությունն այն է, որ կենտրոնական զարկերակի և ցանցաթաղանթի երակների դասավորությունը ռեցեպտորների առաջ է գտնվում։ Աչքի այդպիսի կառուցվածքը հանգեցնում է այն բանին, որ մազանոթները ստվերում են ցանցաթաղանթի ռեցեպտորները, ինչը կոնպենսատորային մեխանիզմի բացակայության դեպքում կհանգեցներ պատկերի ամբողջական ընկալման խախտմանը։

Օպտիկական կոնպենսացիայի առանձնահատկությունն այն է, որ ուղեղն «անջատում» է անշարժ հատվածների պատկերումը ցանցաթաղանթին։ Քանի որ նորմալ վիճակում կենդանու աչքերը ֆիքսում են օբյեկտը շատ կարճատև ժամանակում (մարդու աչքերը տեսողական պատկերը ֆիքսում են օբյեկտը 0.2-0.6 վայրկյանում, որից հետո թրթռում է լինում), ապա միակ անշարժ օբյեկտը ցանցաթաղանթի նկատմամբ մնում են հենց աչքի կառուցվածքային տարրերը[2]։ Այդպիսով, հեռացնելով երկար ժամանակ տեսողական դաշտում հայտնված անշարժ օբյեկտները` ի հայտ է գալիս աչքի թերությունները քողարկելու հնարավորություն (այդ թվում` աչքի ոսպնյակի, ապակեմարմնի, եղջերաթաղանթի թերություններ)։

Սահմանափակում խմբագրել

Տրոկսլերի էֆեկտը մասամբ սահմանափակված է անկյունային չափերով և օբյեկտի` աչքի օպտիկական առանցքի նկատմամբ ունեցած դիրքով։

Քանի որ ցանցի դեղին կետի շրջանում մազանոթներ չկան, այդ պատճառով կոնպենսացիայի անհրաժեշտություն չի առաջանում։ Դրա հետևանքով ֆենոմենը դրսևորվում է միայն անկյունագծային տեսողության շրջանում։ Երկրորդ սահմանափակումը ցանցաթաղանթում պատկերների չափերն են։ Ամենայն հավանականությամբ, քանի որ մազանոթների տրամագիծը փոքր է, ապա անշարժ, մեծ օբյեկտների ընկալման դադարում տեղի չի ունենում։

Դիտարկում խմբագրել

  • Փորձարկվողը քթի մի կողմում ամրացնում է 2-3 կտոր մուգ թուղթ` 2-3 մմ հաստությամբ։
  • Փորձարկվողը ֆիքսում է գլուխը ձեռքերով` արմունկներով կռթնելով սեղանին և պահպանելով լիակատար անշարժությունը։
  • Փորձարկվողը ֆիքսում է հայացքը քթի թղթերից մեկին և չի թարթում հայացքը մինչև տեսողական ընկալման դադարումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Описан в труде Über das Verschwinden gegebener Gegenstände innerhalb unseres Gesichtskreises
  2. Физиология человека. Том 1. Под редакцией Р. Шмидта и Г. Тевса.-М.: Мир, 1996. ISBN 5-03-002544-8 стр. 237